Քոչարյանի եւ Գեւորգյանի գործով դատարանը հետաձգեց ՍԴ դիմելու եւ գործը կասեցնելու միջնորդությունների քննարկումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատարանը հետաձգեց Սահմանադրական դատարան դիմելու եւ գործը կասեցնելու միջնորդությունների քննարկումը:
Միջնորդությունները ներկայացվեցին փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի եւ Հովհաննես Խուդոյանի կողմից՝ Գեւորգյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցով անհասկանալի իրավիճակի կապակցությամբ:
Կողմերին լսելուց եւ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուց հետո դատավոր Աննա Դանիբկյանը հայտարարեց, որ միջնորդությունների քննարկումը հետաձգվել է Սահմանադրական դատարանում պատգամավորների մեկ հինգերորդի բողոքի պատճառով, ինչը նաեւ վկայում է 96-րդ հոդվածի կիրառելիության մասին (այն կարգավորում է պատգամավորական անձեռնմխելիության հարցը): Բողոքարկումը դեռ վարույթ չի ընդունվել:
Դատավորի գործողությունները հարուցեցին Ալեքսանյանի պաշտպանի վրդովմունքը, նա մեղադրեց դատավորին արդարադատությունից խուսափելու մեջ եւ կասկած հայտնեց նրա օբյեկտիվության եւ իրավական գիտելիքների վերաբերյալ: Ուստի նա խնդրեց հետաձգել նիստը՝ միջնորդագիրը պատրաստելու համար: Դատարանը համարեց, որ նիստը հետաձգելու կարիք չկա, երբ միջնորդությունը պատրաստ լինի, այդ ժամանակ փաստաբանը կներկայացնի այն:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս