Պարոն Չարչյանը, անկախ իշխանության ցանկություններից, ազատության մեջ է գտնվելու. փաստաբան
Մենք իսկզբանե նշել ենք ու նշոմ ենք, որ բացաապես քաղաքական հետապնդման հետ գործ ունենք. առաջին ատյանի դատարանի որոշումը պարոն Չարչյանի կալանքը վերացնելու վերաբերյալ բեկանելու համար չկա: Այս մասին «Վարդաշեն» ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Կալանավորման հիմքը եղել է այն, որ ազատության մեջ մնալով՝ պարոն Չարչյանը կարող էր ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների վրա այն հանգամանքից ելնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն է եղել: Հիմա նա չունի այդ կարգգավիճակը, չկա այդ հիմքը: Հետևաբար, հիմքը բացակայում է, պետությունը կամայական գործողություներ չի կարող անել՝ դատավարական պետք է լինեն բոլոր գործողությունները, իսկ այստեղ դատավարական գործողություն չկա»,- նշեց Ալեքսանյանը:
Փաստաբանի խոսքով՝ այն, որ գործը, իրենց պնդմամբ, քաղաքական ենթատեքստ ունի, չի նշանակում, որ իրավական պայքար չենք մղելու;
«Մինչև վերջ պայքարելու ենք: Պարոն Չարչյանն ազատության մեջ է գտնվելու, դա իրենց ճաշակից բխելու է թե չէ, կապ չունի՝ թող իրենք բոլորը շատ լավ իմանան դրա մասին»,- շեշտեց պաշտպանը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը