Դուրս է գալիս, որ մենք մնում ենք շրջափակման մեջ. «Ֆիզգորոդոկի» բնակիչ
Այս ճանապարհները պիտի փակվեն, դուրս է գալիս, որ մենք մնում ենք շրջափակման մեջ։ Այս մասին ասօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչը։
Նշենք, որ այդ հասցեում ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20 եւ 21-ին բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։
«Լինելու է 14 հարկանի շենք, կռունկը որտե՞ղ են կանգնեցնելու, այդ կռունկը պիտի աշխատի, եթե դա պիտի աշխատի, ապա ո՞նց պիտի աշխատի։ Եթե կռունկը կանգնի, մի տես պիտի կանգնի չէ՞»,- նշեց բնակիչներից մեկը։
Բնակիչներից մեկի խոսքո՝ դա միակ ճանապարհն է, որը բնակչներին հանում է հիմնական փողոց. «Այսինքն՝ փողոցից գալիս ենք ներս, ներսից էլ գնում ենք ներս։ Իրենք իրենց հարց տվե՞լ են՝ եթե լինի երկրաշարժ, ինչպե՞ս ենք մեզ, առանց այն էլ խիտ բնակեցված տարածքից, տարհանելու»։
Անդրադառնալով մի քանի օր առաջ ոստիկանների եւ բնակիչների միջեւ քաշքշուկին՝ բնակիչներից մեկն ասաց. «Մարդկանց նկատմամբ բիրտ ուժ են կիրառում այն դեպքում, երբ մենք զինված չենք։ Սա 21-րդ դարն է, ինչպես կարելի է մարդկանց այդ տեսակ ուժգին հարվածներ հասցնել։ Եթե շենքը կառուցվի, անտառը կոչնչացվի, մարդիկ կհասնեն անգամ մինչեւ մահվան»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը