Հս. Կորեային պատասխանելու բոլոր տարբերակները քննարկվում են. Թրամփն արձագանքել է այդ երկրի կողմից բալիստիկ հրթիռի արձակմանը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային արձագանքելու բոլոր տարբերակները քննարկվում են՝ երեքշաբթի վաղ առավոտյան այդ երկրի կողմից Ճապոնիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումից հետո, գրում է Reuters գործակալությունը:
«Աշխարհը ստացել է Հյուսիսային Կորեայի վերջին հստակ ուղերձը՝ այս ռեժիմն ազդարարել է իր հարևանների, ՄԱԿ-ի բոլոր անդամների և ընդունելի միջազգային պահվածքի նվազագույն չափանիշների նկատմամբ արհամարհանքը»,- ասված է Սպիտակ տան կողմից հրապարակված Թրամփի հայտարարությունում:
«Սպառնալից և ապակայունացնող գործողությունները միայն մեծացնում են Հյուսիսային Կորեայի վարչակազմի մեկուսացումը տարածաշրջանում և աշխարհի բոլոր երկրների շրջանում: Բոլոր տարբերակները քննարկվում են»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով:
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել: Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստն անցկացնելու է երեքշաբթի երեկոյան:
Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է