Հունաստանում չեն դադարում մոլեգնել անտառային հրդեհները
Աթենքից հյուսիս-արեւմուտք գտնվող սոճուտներն ու տները ոչնչացրած անտառային խոշոր հրդեհը կարծես թե հաջողվում է կառավարել, չնայած հարյուրավոր հրշեջներ շարունակում են պայքարել կրակի դեմ, տեղեկացնում է AP-ը։
Աթենքից մոտ 60 կիլոմետր հեռու գտնվող Վիլիա գյուղի մոտ բռնկված հրդեհը սկսվել էր երկուշաբթի, եւ սա հարյուրավոր անտառային հրդեհներից մեկն է, որոնք մոլեգնում են ամբողջ Հունաստանում այս ամիս։
Ուրբաթ առավոտյան 461 հրշեջ, այդ թվում 143-ը Լեհաստանից, 166 տրանսպորտային միջոց, չորս ինքնաթիռ եւ չորս ուղղաթիռ, պայքարում են հրդեհի դեմ։
Քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը հայտարարել է, որ հրդեհների «մեծ մասը» տեղայնացվել է, բայց հրդեհը դեռ մարված չէ։
Նրա խոսքով՝ հրշեջները բախվել են հատկապես ծանր պայմանների, ներառյալ խիտ անտառ մտնելու մուտքերի բացակայությունը, բարձր ջերմաստիճանը, երաշտը եւ մշտապես փոփոխվող քամիները։
Անտառային հրդեհները Հունաստանում սկսվել են վերջին երեք տասնամյակում երկրում ջերմության ամենաուժեղ ալիքից հետո։ Բոլոր հրդեհների պատճառները պաշտոնապես հաստատված չեն, չնայած հրդեհելու կասկածանքով կալանավորվել է ավելի քան տասը մարդ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը