Հողերը Թուրքիայից ազատագրելու համար արաբա-քրդական միասնությանը այլընտրանք չկա. եգիպտացի քաղաքական գործիչ
Հողերը Թուրքիայից ազատագրելու համար արաբա-քրդական միասնությանն այլընտրանք չկա: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ահմեդ Բահաա ադ-Դին Շաաբանը, փոխանցել է Hawar News Agency-ն:
Նրա խոսքով՝ (Թուրքիայի նախագահ) Ռեջեփ Էրդողանի ֆաշիստական ռեժիմը, որը գրավել է արաբական եւ քրդական շատ հողեր ու շրջաններ Սիրիայում եւ Իրաքում, լուրջ խնդիր է ստեղծում արաբ ու քուրդ ազգային եւ առաջադիմական ուժերի համար:
«Թուրքական ռասիստական գաղութատիրության միտումը նորություն չէ մեր տարածաշրջանի եւ մեր հայրենիքի համար: Օսմանյան գաղութատիրությունը շարունակվել է գրեթե չորս հարյուրամյակ՝ բերելով նվաստացում, թալան, որոնք մեր երկիրը հասցրել են աննախադեպ հետամնացության եւ աղքատության: Եվ նա չի բավարարվել դրանով, այլ իր գերիշխանությունը պարտադրել է արաբական այլ տարածքներին՝ գրավելով մի քանի շրջան Սիրիայում եւ Իրաքում, եւ թրքացնելով՝ պարտադրելով իր մշակույթը, լեզուն, համակարգերը՝ նախապատրաստվում է դրանց բռնակցմանը՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին եւ մարդկանց անքակտելի իրավունքներին»,- նշել է նա:
Եգիպտոսի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը հավելել է, որ վերոնշյալի հիման վրա «տարածաշրջանի ժողովուրդների, մասնավորապես երկու ժողովուրդների՝ արաբների եւ քրդերի ընդհանուր շահերն անխուսափելի են: Երկու կողմերի կամքը միասնական չի եղել՝ դիմակայելու համար ներխուժման, օկուպացիայի եւ թրքացման ծրագրերին: Անհնար է ազատագրել օկուպացված հողերը, եթե հարմարվում ենք ստեղծված իրավիճակին»:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները