ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Հնարավոր է, որ առաջիկայում Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ։ Այս մասին, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարության իրենց աղբյուրին, երեկ գրել է Gazeta.ru օնլայն պարբերականը։
Այս անգամ պատժամիոջների թիրախ կդառնան Ռուսաստանի բանկային սեկտորը, մասնավորապես «Банк России», «Газпромбанк», «Россельхозбанк» բանկերը: Այս խոշորագույն բանկերի դեմ պատժամիջոցները չեն կարող չանդրադառնալ Ռուսաստանի ողջ ֆինանսաբանկային համակարգի վրա։
Ընդ որում, Gazeta.ru-ն գրում է, որ Միացյալ Նահանգները այս նոր պատժամիջոցներին միանալու հայտ է ներկայացրել նաև Եվրամիությանը: Մինչ այժմ Եվրամիությունը զգուշությամբ էր վերաբերվում ամերիկյան այն պատժամիջոցներին, որ հակասում էին Եվրոպայի շահերին։
Երեկ պատժամիջոցների մասին խոսել է նաև Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթը:
«Բարաք Օբամայի ադմինիստրացիան ընտրության առջև էր կանգնած. ուզո՞ւմ ենք մենք պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, թե ոչ: Ոչ ոք չէր ուզում: Ինչպես ես եմ հասկանում, պատերազմ չէր ուզում նաև Ռուսաստանը: Եվ քանի որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված խախտել էր միջազգային նորմերը, Միացյալ Նահանգները պետք է իր անհամաձայնությունը արտահայտեր: Եվ հենց այդ պատճառով էլ սահմանվել էին այդ պատժամիջոցները», - պարզաբանել է դեսպանը: - «Իսկ նոր պատժամիջոցները, որ Սենատը վերջերս էր ընդունել, արդեն ԱՄՆ ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության փորձին ի պատասխան էր», - Эхо Москвы ռադիոկայանի եթերում երեկ ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը, ով սեպտեմբերին արդեն վերադառնում է Վաշինգտոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է