Պարոն նախարար՝ դե կրակե՛ք
Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պարոն նախարար՝ դե՛ կրակեք
Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են իրականացրել՝ այս անգամ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
Ազերի դիպուկահարի արձակած կրակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը:
Հիմա մի մեջբերում անեմ ՀՀ պաշտպանության նախարարի վերջին հերոսական հրովարտակից՝ «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան, շատ խիստ պատժվելու են»։
Պարոն նախարար, ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում հայ զինվոր, ավագ ենթասպա է սպանվել։
Ու դատելով Ալիեւի վերջին ցինիկ հայտարարություններից՝ սահմանային էսկալացիաներն այլեւս լինելու են պերմանենտ։
Հիմա ձեր, որպես նախարարի, հրամանը կատարվե՞լ է՝ կրակ բացվե՞լ է թշնամու ուղղությամբ։
Թե՞ դեռ չենք խախտում թուրքի հետ կառուցողական դիալոգի այս իշխանության ուխտը։
Բայց ես «Չապաեւ» ֆիլմից սովորել եմ, որ սպայի խոսքը չի կարող օճառի պղպջակ լինել։
Սպասում ենք պատասխան հարվածի։
Ցավակցում եմ ավագ ենթասպա Վահանի ընտանիքին»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում