«Դուք ընտրել եք քաղաքական ներգրավվածության թե՛ ճիշտ ժամանակը, թե՛ ճիշտ միջոցը». Վ. Օսկանյանը երիտասարդներին. տեսանյութ
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի ելույթը կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարին:
Սիրելի երիտասարդներ,
Ողջունում և շնորհավորում եմ Ձեզ: Իսկապես շատ ուրախալի և հուզիչ է այս ամբիոնից տեսնել այսքան երիտասարդ, հավաքված մեկ վայրում, որովհետև սա նշանակում է, որ դուք անտարբեր չեք երկրի խնդիրների նկատմամբ, և նաև ուզում եմ, որ երկրի ապագան, Ձեր ապագան վերձնեք Ձեր ձեռքերում:
Կարծում եմ, Դուք ընտրել եք քաղաքական ներգրավվածության թե ճիշտ ժամանակը, թե ճիշտ միջոցը՝ ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը:
Ճիշտ ժամանակն է, որովհետև մենք խորհրդարանական ընտրությունների առաջ ենք, շուտով տեղի կունենան դրանք: Ինչպես այստեղ նշվեց, այս ընտրությունները ճակատագրական են լինելու, այս ընտրություններում որոշվելու է մեր երկրի, Ձեր երկրի ապագան, հաջորդ տասնամյանկների համար: Դուք չեք կարող անտարբեր լինել Ձեր ապագայի նկատմամբ, ներգրավվեք, իսկապես համարձակվեք ներգրավվել, դա Ձեր իրավունքն է, դա Ձեր պարտականությունն է, դա Ձեր սահմանադրական իրավունքն է:
Մի թողեթ, որ Ձեր փոխարեն որոշում կայացնեն: Դուք զգացեք Ձեզ որպես երկրի տերերը, նույնիսկ մի թույլ տվեք, որ Ձեր ծնողները Ձեզ պարտադրեն: Հաջորդ տասնամյանը Ձեր ծնողներինը չի լինելու, իմը չի լինելու, Ձերն է լինելու և Դուք եք Ձեր տերերը:
Մենք այս ընտրություններին գնում ենք նոր Սահմանադրությամբ, որը մեզ բոլորիս պարտադրվել է: Այս Սահմանադրությունը մեր ժողովրդի կամքը չի արտահայտում, այն արվել ու փոփոխվել է, որպեսզի այսօր իշխող ուժը նորովի վերարտադրվի, բայց այդ փոփոխություններն այնքան հիմնարար են, որ արդեն կարելի է ասել, որ մենք մի նոր հանրապետության ժամանակաշրջան ենք մտնում, եթե մենք բոլորս հանդուրժենք, որ այսօրվա հանրապետությունն այսպիսի իրավիճակի հասցնող մարդիկ շարունակեն իշխել, ապա ես կարող եմ այս ամբիոնից Ձեզ վստահեցնել, որ հաջորդ հանրապետությունը լավ ապագա չի խոստանալու ոչ Ձեզ, ոչ հաջորդ սերունդներին:
Դուք ընտրել եք ճիշտ միջոցը՝ ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը, որովհետև այն ստեղծվել է հենց սրա դեմ պայքարելու, այս ամենը կանխելու համար: ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը ստեղծվել է, որովհետև մենք հավատում ենք, որ իսկապես կարելի է այս երկրում շատ բան փոխել: ՀԱՄԱԽՄԲՈւՄ-ը ստեղծվել է, որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը շատ ավելիին է արժանի, մենք համոզված ենք, որ պատճառ չկա, որ մեր ժողովուրդը լինի այն վիչակում, որում հիմ է գտնվում: Մենք համոզված են երիտասարդության ուժի մեջ, և ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցությունը ստեղծված է այնպիսի մարդկանց կողմից, որոնք ոչ միայն նվիրված են երկրին, հայրենիքին, այլ նաև ունեն փորձ և իշխանության, և ընդդիմության հարցերում:
Սիրելի երիտասարդներ, եկեք անկեղծ լինենք: Դուք ինձ չեք ճանաչում, ես կուսակցության նախագահն եմ, բայց Դուք ինձ չեք ճանաչում: Իմ նախարարության 10 տարիներին՝ 2000-2008 թթ. Դուք շատ փոքր էիք:
Մանրամասները՝ «Ա1+»-ի կից տեսանյութում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը