Այս վարժանքները մի քանի կարևոր նպատակ ունեն․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պաշտպանության նախարարությանը մտադրությունը պահեստազորայինների վարժանքներ կազմակերպելու վերաբերյալ տարբեր արձագանքների արժանացավ։
արծում եմ՝ խնդիրներից մեկն այն է, որ դա կապվում է սահմանին վերջին 3 ամիսներին ստեղծված իրավիճակի հետ, ինչը, բնականաբար, չի կարող անհանգստություն չառաջացնել։
Իմ տեսանկյունից, այս վարժանքները մի քանի կարևոր նպատակ ունեն։
Հավաքների արդյունքում մասնակիցների մի մասին, հատկապես սպայական կազմին կամ նրանց, ովքեր կարճ դասընթացից հետո կարող են սպայական հաստիքի նշանակվել, պայմանագրեր են առաջարկելու, որպեսզի ներգրավեն կանոնավոր բանակի շարքեր։
Երկրորդ, հետպատերազմական շրջանում զինված ուժերի մարտունակության բարձրացման քայլերից մեկն էլ՝ նման հավաքների կազմակերպումն է, որը պետք է ունենա հստակ նպատակներ և բովանդակային ընթացք։
Երրորդ, պատերազմի օրերին ծանուցումներ էր բաժանվում մարդկանց, ովքեր 10-15 տարի է արդեն երկրում չեն։ Սա կարևոր է ներկա-բացակա անելու և ցուցակները պատշաճ մակարդակի բերելու համար։
Չորրորդ, առանց մարտունակ պահեստազորի, ՀՀ զինուժն իր խնդիրների մի մասը չի կարող կատարել, ինչպիսի բարեփոխումներ էլ իրականացնի, ինչպիսի սպառազինությունն էլ ձեռք բերվի։
Հինգերորդ, աստիճանաբար, նմանատիպ հավաքների ծրագրերի փոփոխմանը զուգահեռ, պետք է մեծացնել ներգրավող պահեստազորայինների թիվը, մեծ ուշադրություն դարձնել նեղ մասնագիտական խմբերին, Հայաստանի առաջնային անվտանգային սպառնալիքներին և հնարավոր ծավալման ուղղություններին։
Կա մի մեծ բաց, որը ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ այս հավաքի շեմին, չի իրականացվում։
Քաղաքացիների հետ իրազեկման, գաղափարական աշխատանք չի իրականացվում, մարդկանց չի ներկայացվում կամ ճիշտ չի ներկայացվում այսպիսի հավաքների անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը, ինչը հատկապես հետպատերազմական ժամանակահատվածում կարող է մեծ բարդություններ առաջացնել»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը