Թալիբների ներկայիս հարձակումը տեղի կունենար նույնիսկ եթե ԱՄՆ-ը մնար Աֆղանստանում. Բլինքեն
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ թալիբների ներկայիս հարձակումը տեղի կունենար նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մնար Աֆղանստանում:
Բլինքենը խոստովանել է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը չեն կարողացել պաշտպանել ազգին, եւ որ թալիբների գրոհը սպասվածից արագ է առաջ ընթանում:
«Մենք Աֆղանստանում էինք մի հիմնական նպատակով՝ զբաղվել սեպտեմբերի 11-ին մեզ վրա հարձակված մարդկանցով: Ահա թե ինչու ենք մենք այնտեղ եկել 20 տարի առաջ: Եւ այս 20 տարիների ընթացքում մենք [Ուսամա] բեն Լադենին պատասխանատվության ենթարկեցինք, մենք զգալիորեն նվազեցրինք Աֆղանստանում «Ալ-Քաիդա»-ի սպառնալիքը Միացյալ Նահանգների համար այն աստիճան, որ նրանք ի վիճակի չեն նորից նման հարձակում իրականացնել Աֆղանստանից»,- ասել է Բլինքենը:
Նա կրկնել է նախագահ Ջո Բայդենի այն մեկնաբանությունները, թե Աֆղանստանում ամերիկյան զորքերի պահպանումը չէր փոխի ներկայիս իրավիճակը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը թալիբներին հասկացրել է, որ «արագ եւ վճռական պատասխան» կլինի, եթե նրանք միջամտեն Աֆղանստանից ամերիկացիների տարհանմանը: Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը «կրկնապատկում է իր ջանքերը»՝ տարհանելու աֆղան թարգմանիչներին, որոնց թալիբների կողմից վտանգ է սպառնում՝ ամերիկյան զորքերին օգնության համար:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը թալիբներին կճանաչի որպես օրինական կառավարություն, Բլինքենը պատասխանել է. «Աֆղանական ապագա կառավարությունը, որը կպաշտպանի իր ժողովրդի հիմնական իրավունքները եւ չի թաքցնի ահաբեկիչներին, այն կառավարությունն է, որի հետ մենք կարող ենք աշխատել եւ ճանաչել նրան։ Եւ հակառակը՝ այն կառավարությունը, որը դա չի անի, որը չի պաշտպանի այս մարդկանց, այդ թվում կանանց եւ աղջիկների հիմնարար իրավունքները, չի ճանաչվի»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը