Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները
Աշխարհ

Քանդել են Ջիբեյլի հայկական թաղամասը նշող ցուցանակը. ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչությունը նոր լարումների միտում է տեսնում

Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը հայտարարությամբ հայտնում է Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքի հայկական թաղամասը նշող ցուցանակի անհայտ անձանց կողմից քանդման մասին, ինչը հստակորեն միտված է ամենուրեք ներհամայնքային անվստահություն և նոր լարումներ հրահրելուն։

Հայատարարության մեջ նշված է. «Լիբանան թեւակոխած է իր ճգնաժամին շատ վտանգաւոր հանգրուանը, ուր կենցաղային անտանելի իրավիճակն ու ապահովական դրութիւնը անկասելի արագութեամբ կը թուին ընդանալ դէպի անդունդ:

Դժոխային այս օրերուն, ուր լիբանանեան դրամանիշը հասած է արժեզրկումի աննախադէպ աստիճաններու, քաղաքացին կը տուայտի նաեւ վառելանիւթի, դեղորայքի եւ տարրական այլ պէտքերու չգոյութենէն: Անդամալուծուած են հիւանդանոցները ու քաղաքացիին ծառայող գրեթէ բոլոր հաստատութիւնները: Ելեկտրականութեան բացակայութեամբ մութը համատարած է: Լիբանանի հարաւային սահմանը պայթունավտանգ իրավիճակ մը կը ներկայացնէ: Երկրին տարածքին ապահովական միջադէպերը իրար կը յաջորդեն սանձարձակ իրադրային եղանակով մը, որոնցմէ վերջինը Ժըպէյլի մէջ հայկական թաղամասը նշող ցուցանակին խափանարարական քանդումն է, որ յստակօրէն կը միտի աւելիով եւ ամենուրէք հրահրել ներ-համայնքային անվստահութիւն եւ նոր լարումներ։

Ի տես այս գրեթէ դժուար յետաշրջելի հանգրուանին, Լիբանանի իշխանութեան մասնակից քաղաքական կողմերը անխտիր, իրենք են ամբողջական պատասխանատուները այսօրուայ անտանելի իրավիճակին, որ կրնայ նաեւ սովի առաջնորդել քաղաքացիները: Լիբանան կ՛ապրի օրեր, որոնք յար եւ նման են անցեալ դարասկիզբին թուրքին կազմակերպութեամբ յառաջացած սովին, որուն զոհ գնաց Լիբանանի բնակչութեան մեծ մասը:

Հիմնուելով վերոյիշեալներուն վրայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը խստիւ կը դատապարտէ այս վիճակին պատասխանատու կողմը՝ Լիբանանի իշխանութիւնը, իր անպատասխանատու եւ շատ յաճախ ալ մեղսակից պահուածքին համար: Այս առիթով ՌԱԿ կոչ կ՛ուղղէ անյապաղ կազմել կառավարութիւն մը, որ ատակ է պատասխանատուութիւն վերցնելու, փրկելու համար այն ինչ, որ մնացած է Լիբանանէն: Նախարարաց խորհուրդը կարկանդակ մը չէ, որ իշխող կողմերը իրար մէջ բաժնել միտին, մինչ քաղաքացին ամէն օր աւելի եւս կը կքի անտանելի բեռին տակ: Մեծ զարմանքով ու նաեւ զզուանքով տակաւին կը լսենք չնաշխարհիկ միտքեր աջէն ու ահեակէն, թէ ինչպէս պէտք է բաժնուին եւ որոնց յանձնուին, օրինակ, ուժային նախարարութիւնները: Վերջին, իբր թէ լուծումի առաջարկը, դժբախտաբար կը բխի իշխանութեան մասնակից հայկական կողմի մը պատասխանատուէն, որ նաեւ իր գլխաւորած կողմով իշխանական փտած համակարգին մաս կը կազմէ:

Լիբանանի դիմագրաւած իշխանութեան բացայայտ ձախողութեան ու մարդկային անխուսափելի աղէտին ի տես, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը նաեւ կոչ կ՛ուղղէ Միացեալ Ազգերու կազմակերպութեան ու անոր կից գործակալութիւններուն եւ մարմիններուն, Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութեան (WHO), ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին (UNICEF), միջազգային ընտանիքի մարդասիրական բոլոր կազմակերպութիւններուն, եւ լիբանանեան լայնածաւալ սփիւռքին, օգնութեան հասնելու իր պետութեան կողմէ լքուած Լիբանանի բնակչութեան, կանխելու համար ամէն օր աւելի եւս սրող մարդկային ողբերգութիւնը ու փրկելու մարդկային արժանապատուութիւնը»: