Al Jazeera-ն հաղորդել է, որ թալիբները գրավել են Ուրուզղանի նահանգի վարչական կենտրոնը
«Թալիբան» արմատական շարժման անդամները վերահսկողության տակ են առել Թարինքոթ քաղաքը՝ Ուրուզգանի նահանգի վարչական կենտրոնը, նահանգ, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում: Այդ մասին օգոստոսի 13-ին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ Թարինքոթի ոստիկանության պետը եւ բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաեւ աֆղանական բանակի՝ քաղաքը պաշտպանող բոլոր զինվորներն անցել են թալիբների կողմը: Ավելի վաղ Ուրուզգանի նահանգապետ Մոհամադ Օմար Շիրզադը հայտարարել է որ ցեղերի ավագներն իրեն հորդորել են դադարեցնել պատերազմը թալիբների հետ՝ Թարինքոթ քաղաքի համար մի քանի օրվա մարտերից հետո: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահն «Թալիբանի» վերահսկողության տակ է հանրապետության 15 նահանգ:
Ավելի վաղ Newsweek Pakistan հանդեսը հայտնել է, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի շուրջ 67 տոկոսը: Միեւնույն ժամանակ Աֆղանստանի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ չնայած թալիբների գալուն մի շարք նահանգներ, անվտանգության ուժերը լիովին չեն թողնում այդ տարածաշրջանները, այլ վերատեղաբաշխվում են, որպեսզի շարունակեն պայքարը: Արմատականների հետ բախումները շարունակվում են եւ, Աֆղանստանի պաշտպանության նախարաության տեղեկատվությամբ՝ անցած օրն ավելի քան 200 թալիբ է ոչնչացվել Նագարհարում, Ղանզիում, Ֆարահում, Բաղդիսում, Բալխում, Հիլմենդում եւ Քափիսայում: Գործողությունն իրականացվում է մարտական օդուժի օգնությամբ:
Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում տեղի է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների համաձայն՝, ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը