Ջրհեղեղներ՝ Թուրքիայում. կա 9 զոհ
Թուրքիայում ուժգին ջրհեղեղների եւ սելավների հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Հաղորդվում է, որ եւս մի մարդ անհետ կորել է, հայտնում է AP-ն:
Ջրհեղեղները հարվածել են Սեւ ծովի ափամերձ Բարթին, Կաստամոնու, Սինոպ եւ Սամսուն նահանգներին, ավերել են տներ եւ կամուրջներ:
Ջրհեղեղները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Թուրքիայի հարավ-արեւմուտքում հրշեջները փորձում են մարել Մուղլա նահանգում բռնկված անտառային հրդեհը: Հրդեհը, որը հինգշաբթի օրը հաջողվել է վերահսկել, հուլիսի 28-ից ի վեր Թուրքիայում բռնկված ավելի քան 200 անտառային հրդեհներից մեկն էր: Առնվազն ութ մարդ է զոհվել եւ անհամար կենդանիներ սատկել են, հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախնել կրակից:
Կլիմայագետները նշում են, որ կասկած չկա, որ կլիմայի փոփոխությունն ավելի ծայրահեղ երեւույթների է հանգեցնում, ինչպիսիք են ջերմային ալիքները, երաշտները, անտառային հրդեհները, ջրհեղեղները եւ փոթորիկները: Սպասվում է, որ նման աղետներ ավելի հաճախ կլինեն մեր տաքացող մոլորակի վրա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը