Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Wildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասները Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր «Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը Թրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերից Համբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներ Մարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը ԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՉինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարՂազախստանում այսօրվանից գործում է նոր ՍահմանադրությունըԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններիցՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ ՄանավազյանըՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններՔարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքումՈւկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիրԿատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Հունիսին աշխարհում 6.0 և ավելի մագնիտուդով 24 ուժեղ երկրաշարժ է գրանցվելՄեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբԹրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրելՖիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակումԵրբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` ԳերմանիայումՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքովՊատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. ՆեթանյահուԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքըՈւիթքոֆն ու Քուշները դրական բանակցություններ են անցկացրել Իրանի հետ գործարքի շուրջԱննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինNY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. ԲաղաեիԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումըՌեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումներըՌուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասինՀուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը

Կառավարությունն ընկել է հազիվ գոյատևող քաղաքացու և գահավիժող տնտեսության հետևից. «Աուդիտորների պալատի» նախագահ

«Աուդիտորների Պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը վերլուծություն է հրապարակել կառավարության այսօրվա նիստի՝ վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև:

«Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ այսուհետ բնակարանի ձեռքբերման ժամանակ հիփոտեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձ չի լինելու։

Իբրև հիմնավորում բերվեց, որ հնարավոր չի այդ բեռը սպասարկել։

Պաշտոնական տվյալներով Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 201 հազ․ դրամ։

Երևան քաղաքում երիտասարդ ընտանիքի ապրելու համար անհրաժեշտ է նվազագույնը 70 քմ մակերեսով բնակարան՝ 3 փոքր սենյակ (1 ննջասենյակ ամուսիններին, 1 ննջասենյակ զավակներին, 1 հյուրասենյակ):

Երևան քաղաքում բնակարանի 1 քմ-ի արժեքը միջինում կազմում է 800 ԱՄՆ դոլար՝ 396 000 դրամ։

ԱՄՆ դոլարի անկայունության ռիսկերի մասին դեռևս չեմ խոսում։

Այսպիսով, 1 բնակարանի արժեքը կկազմի 70 * 396 000 = 27 720 000 դրամ։

Հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը տարեկան 13 տոկոս է, մարման միջին ժամկետը՝ 15 տարի։

Ըստ Անուիտետի, հաշվարկված ամսական վարկի մարումը կլինի 350 000 դրամ, որից սկբնական ամիսների տոկոսը կլինի 300 000 դրամ, մայր գումարը՝ 50 000 դրամ։ 15 տարի հետո վարկի մարման գրաֆիկով սահմանված մարումների համար անհրաժեշտ կլինի 63 130 000 դրամ, որից մայր գումար – 27 720 000 դրամ, տոկոս – 35 410 000 դրամ։

Դիցուկ վերոնշյալ երիտասրարդ ընտանիքում ամուսինները վաստակում են միջինից բարձր եկամուտ՝ միասին 500 000 դրամ։ Նրանց ամսական եկամտային հարկը նվազած վերջնական տոկոսադրույքով կկազմի 100 000 դրամ։ 15 տարվա ընթացքում պետական բյուջեից փոխհատուցում կստանան 100 000 * 180 ամիս = 18 000 000 դրամ։

Այդ մեկ բնակարանի վաճառքից պետական բյուջե վճարվելու է Ավելացված արժեքի հարկ 27 720 000 * 16,67% = 4 620 924 դրամի չափով։

50 տոկոս շահութաբերության դեպքում Շահութահարկ վճարվելու է 2 078 916 դրամ, չհաշված շինանյութի մատակարարների կողմից վճարված շահութահարկերը։

Դիվիդենտի հարկ վճարվելու է 577 476 դրամ։

Հիփոթեքային վարկի տոկոսային եկամտից բանկերի կողմից վճարվելու է 35 410 000 * 18% = 6 373 800 դրամ շահութահարկ։

Դիվիդենտի հարկ բանկերի կողմից վճարվելու է 1 770 500 դրամ։

Մեկ շենքի կառուցապատման համար միջինում աշխատում են 150 անձ։ Շինարարական ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 250 000 դրամ։ Այդ անձնակազմի աշխատավարձից եկամտային հարկը ամսական կկազմի 150 250 000 20% = 7 500 000 դրամ։

Մեկ շենքը միջինում կառուցապատվում և ավարտվում է 2 տարվա ընթացքում, հետևաբար Աշխատակազմի աշխատավարձից եկամտային հարկը երկու տարվա համար կկազմի 24 * 7 500 000 = 180 000 000 դրամ։

Այդ բնակարանի մակերեսը կկազմի 1 շենքի վաճառքի մակերեսի 1,5 տոկոսը, այսինքն այդ բնակարանի գծով ընհանուր աշխատակազմի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկը կկզամի 180 000 000 * 1,5% = 2 700 000 դրամ:

Չմոռանանք նաև, որ այդ աշխատավարձերով նշված անձինք հոգում են ապրուստի ծախսերը, և ամսական նրանց գնումներից կրկին գեներացվում են հարկեր։ Չցանկանալով գնումների տեսականու կանխատեսումներ կատարել, այնուամենայնիվ այդ գնումներից հարկ է գեներացվելու միջինում 10 տոկոսի չափով,

150 250 000 24 = 900 000 000, որից հարկը կկզամի նվազագույնը 90 000 000 դրամ։

Այդ հարկի 1,5 տոկոսը, այսինքն վերոնշյալ բնակարանին բաժին ընկնող հարկը կկազմի – 1 350 000 դրամ։

Դեռևս չեմ խոսում շինանյութի մատակարարների կողմից վճարված աշխատավարձի, դրանցից պահված հարկերի, այդ աշխատավարձի՝ կրկին տնտեսություն ներարկվելու, վարձավճարների և այլնի մասին։

Հարկ է նկատել, որ այդ բնակարանում բնակվելու համար անհրաժեշտ է վերանորոգում և կահավորում, որի համար նվազագույն անհրաժեշտ գումարը կկազմի 20 000 ԱՄՆ դոլար՝ մոտավորապես 10 մլն դրամ, որից պետությանը հարկի տեսքով վերադարնալու է 2 000 000 դրամ։

Հարկ է նկատել նաև, որ մեկ շենքի բնակարաններ ձեռքբերղ սեփականատերերի մի մասն է միայն, որ օգտվում է Եկամտային հարկի հետվերադարձից։

Այսպիսով, վերոնշյալ բնակարանի վաճառքի արդյունքում ՀՀ պետական բյուջե հավաքագրվող հարկերի հանրագումարը կկազմի 4 620 924 + 2 078 916 + 577 476 + 6 373 800 + 1 770 500 + 2 700 000 + 1 350 000 + 2 000 000 = 21 471 616 դրամ, իսկ պետական բյուջեից եկամտային հարկի հետվերադարձը կկազմի 18 000 000 դրամ, արդյունքում միայն այս բնակարանից Հայաստանի հանրապետության օգուտը կկազմի 3 471 616 դրամ, չհաշված այն օգուտներոը, որոնք արդեն նշեցինք։

Իսկ ի՞նչ հետևանքների է հանգեցնելու այս անհեռատես որոշումը։ Թվարկենք դրանցից մի քանիսը։

• Բնակարաններիի պահանջարկի շեշտակի նվազում

• Շինարարության ոլորտի անկում

• Շինարարության ոլորտին փոխկապակցված մոտավորոպես 30 այլ ոլորտների անկում

• Գործազրկության շեշտակի աճ

• Արտագաղթի աճ

• Սոցիալական խնդիրների սրացում

• Աղքատ և միջին խավի՝ բնակարանային ապահովության բացակայություն

• ՀՀ տնտեսության անկում

• Հայաստանի հայաթափում

Ի՞նչ պետք է անել։

• Կառավարության որոշման չեղարկում

• Եկամտային հարկի հետվերադարձման արտոնությունից օգտվողների շրջանակների սահմանափակում (օրինակ կարելի է չեղարկել Երևան քաղաքի 1-ին և 2-րդ գոտիներում ձեռքբերման, 2-րդ բնակարանի ձեռքբերման, որոշակի գումարը և մակերեսը գերազանցող բնակարանի ձեռքբերման ժամանակ չթույլատրել այս արտոնությունից օգտվել)

• և այլն, կարելի է քննարկել և հաշվարկել։

Այս նախագիծը կրկին վնասում է աղքատ և միջին խավին»,- նշված է վերլուծությունում։