Բորոդինան մեկ միլիոն ռուբլի է խոստացել հետեւորդին, որը կապացուցի՝ իր շուրթերն ու մազերի գույնը բնական չեն
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մեկ միլիոն ռուբլի է խոստացել իր հետեւորդին, եթե վերջինս ապացուցի, որ նրա շուրթերի ծավալն ու մազերի գույնը բնական չեն։ Հեռուստահաղորդավարուհին նման հայտարարություն է արել Ինստագրամյան էջում։
37-ամյա հաղորդավարուհին հրապարակել է լուսանկարների մեկնաբանությունների սքրինշոթը, որում հետեւորդներից մեկը հարցրել է, թե ինչ երանգով է Բորոդինան ներկում մազերը։ Վերջինս պատասխանել է, որ կադրում իր մազերի բնական գույնն է։ «Նա, իհարկե, խաբում է»,- գրել է օգտատերերից մեկը։
«Օլգա, Մոսկվա եկեք, ձեզ հետ կգնանք առաջին հանդիպած գեղեցկությանը սրահը փորձաքննության նպատակով եւ ամեն ինչ կնկարահանենք, միաժամանակ կստուգենք նաեւ շուրթերը։ Եթե ամեն ինչ բնական է, դուք ինձ մեկ միլիոն ռուբլի եք տալիս, եթե ոչ, ես եմ ձեզ տալիս»,- առաջարկել է հաղորդավարուհին։
Հաջորդ հրապարակման մեջ Բորոդինան պատմել է, որ 20 տարեկանից ներկել է մազերն ու երբեք դա չի թաքցրել, սակայն վերջին երեք տարիների ընթացքում դադարել է այդ նպատակով գեղեցկության սրահ գնալ։ Նա հավելել է, որ սոցիալական ցանցերում մշտապես հայտնում է դեմքի խնամքի պրոցեդուրաների եւ ներարկումների մասին։ «Ինչո՞ւ է հարկավոր թաքցնել շուրթերի մասին։ Ինչ է ես 16 տարեկա՞ն եմ, կքաշի՞ ականջներս»,- եզրափակել է նա։
Ապրիլին Քսենիա Բորոդինան Դուբայում արված լուսանկարներ էր հրապարակել եւ երկրպագուների շրջանում վեճերի առիթ տվել։ Նա լուսանկարում պատկերված էր բիկինիով, եւ որոշ հետեւորդներ կասկածել էին, որ նա ֆոտոշոփ է օգտագործել։ «Այս ինչպես են ոտքերդ երկարել, ի՞նչ եք կերել»,- մեկնաբանություններում գրել են նրանք։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները