Եվրոպական հասարակությանն ամենալավն ինտեգրվել են գերմանաբնակ մահմեդականները
Եվրոպաբնակ մահմեդականների շրջանում ինտեգրման փուլն ամենահաջողն անցել են Գերմանիայի մահմեդական համայնքները, այս եզրակացությանն է եկել Bertelsmann միջազգային մեդիակոնցեռնը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայում:
Գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը նշում է, որ երկու կամ երեք սերունդ առաջ Գերմանիա որպես «ժամանակավոր աշխատավոր» եկած ու այնտեղ մնացած ներգաղթյալների այժմյան սերունդները շատ ավելի լավ են կարողացել ինտեգրվել գերմանական հասարակությանը:
Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ դրան մեծապես կարող է նպաստած լինել այն փաստը, որ գերմանական պետական ընկերություններում մահմեդական աշխատակիցների համար նամազի հատուկ ժամ և տարածք չի հատկացվում:
Ուսումնասիրության համաձայն՝ գերմանաբնակ մահմեդականների 78 տոկոսն ազատ ժամանակ շփվում է այլ կրոնների ներկայացուցիչների հետ ևս:
Կրթական ոլորտում, սակայն, պատկերը մի փոքր այլ է: Գերմանիայում դեռ առկա են դպրոցն այդպես էլ չավարտած մահմեդականներ, որոնց 36 տոկոսը լքել է դպրոցը մինչ 17 տարեկանը: Ֆրանսիայում դպրոցը մինչ այդ տարիքը լքածները կազմում են 11 տոկոս:
Ուսումնասիրությունը նաև փաստել է, որ այնուամենայնիվ, Գերմանիայում մահմեդականների դեմ կարծրատիպերը մնում են չհաղթահարված: Հայտնի է, որ գերմանացիների 20 տոկոսը չէր ցանկանա մահմեդական հարևան ունենալ:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը