Դուտերտեի նոր սկանդալային հայտարարությունը. նա թույլ է տվել սպանել ձերբակալությանը դիմադրող «հիմարներին»
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ երկրի ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել օրենքի գերակայությունը պարտականությունների կատարման ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը:
Ֆիլիպինների նախագահը դիմել է ոստիկաններին և հայտարարել, որ նրանք կարող են սպանել «հիմարներին», որոնք դիմադրում են ձերբակալությանը: Այդ մասին նախագահը հայտարարել է ձերբակալության ժամանակ սպանված դեռահասի հուղարկավորությանը հարյուրավոր մարդկանց մասնակցությունից երկու օր անց։
Երկրի նախագահը դիմել է Մանիլայի ոստիկանապետ Ջովի Էսպենիդոյին: «Ձեր պարտքն է հաղթահարել մարդու դիմադրությունը, որին դուք ձերբակալում եք, իսկ եթե նա ուժեղ դիմադրի, դուք կարող եք սպանել այդ հիմարին»,- ասել է նա:
Դուտերտեն հավելել է, որ անօրինական սպանություններ չեն թույլատրվում և որ ոստիկանությունը պետք է պաշտպանի օրենքի գերակայությունը պարտականությունների կատարման ժամանակ:
Անցյալ տարի Ֆիլիպինների նախագահը խոստացել էր պայքարել երկրում թմրամոլության տարածման դեմ` կոչ անելով ժողովրդին սպանել թմրամոլներին: Նա խոստացել էր ոչնչացնել տասնյակ հազարավոր թմրամոլների ու թմրանյութի տարածմամբ զբաղվող նարկոբարոնների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է