Կալիֆորնիայում սեւ հագուստներով անարխիստներն ընդհատել են աջակողմյան «Հայրենասերների աղոթք»-ի հանրահավաքը
Անարխիստների մի ամբողջ բանակ՝ սեւ հագուստներով ու սեւ դիմակներով ջախջախել են աջակողմյան ցուցարարների ոչ մեծ խմբին, որոնք օգոստոսի 27-ին հավաքվել էին Մարտին Լյութեր Քինգի զբոսայգում՝ Բերքլիում՝ ձախակողմյանների դեմ բողոք հայտնելու համար։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել՝ չնայած մեծ թվով ոստիկանների, որոնք շրջափակել էին հանրահավաքի շրջանը, հաղորդում է San Francisco Chronicle-ը։
Նշվում է, որ «Հայրենասերների աղոթք» աջակողմյան շարժման ներկայացուցիչները ձախակողմյաններին մեղադրել են Շարլոթսվիլում եւ այլ տեղերում բռնությունների մեջ։ Միջոցառման կարգախոսն էր «Ո՛չ մարքսիզմին Բերքլիում»։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Բերքլիում անարխիստների եւ հակաֆաշիստների թիվը զգալիորեն գերազանցել է աջակողմյան ցուցարարների թիվը։ Հակաֆաշիստներից շատերի հագուստին նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարն էր։ Նրանք ծեծի են ենթարկել հանրահավաքի մի քանի մասնակիցների եւ լրագրողների։
Օրվա վերջում ոստիկանները 13 մարդու են ձերբակալել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է