El Pais. ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ դաշինքի գլխավոր քարտուղար կարող է կին դառնալ
ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ կինը կարող է դաշինքի գլխավոր քարտուղար դառնալ՝ 2022 թվականի հոկտեմբերին այս պաշտոնում փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին: Ինչպես հաղորդում է իսպանական El Pais թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, նոր գլխավոր քարտուղարը կընտրվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը նախատեսված է հաջորդ գարնանը Մադրիդում:
Ինչպես պարզաբանում է պարբերականը, կազմակերպության ներսում կա լայն կոնսենսուս, որպեսզի այս պաշտոնում կին փոխարինի Ստոլտենբերգին: ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարի որոնման շուրջ բանակցությունները կսկսվեն աշնանը, սակայն դաշինքի անդամ տարբեր երկրներում արդեն հնչում են ենթադրյալ հավակնորդների անունները: «Ընդհանուր կարծիք կա, որ եկել է ժամանակը, որպեսզի կին ղեկավարի ՆԱՏՕ-ն»,- դիվանագիտական աղբյուրներին մեջբերում El Pais-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ պարբերականի՝ դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուների թվում են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը: Հավանական թեկնածուներ են նաև Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը և Խորվաթիայի նախկին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:
Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից: Այս տարի ՆԱՏՕ-ի խորհուրդը վերջին անգամ երկարաձգեց նրա պայմանագիրը մեկ տարով: Նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը սովորաբար տեղի է ունենում ՆԱՏՕ-ում՝ դաշինքի առաջատար երկրների միջեւ փակ խորհրդակցությունների շրջանակներում, որոնցում վերջնական խոսքը Միացյալ Նահանգներինն է: Ապա այդ նշանակումը պաշտոնապես հաստատվում է Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը