Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Աբդուլ Համիդը ոչ թե չի կարողացել կանխել հայերի կոտորածը, այլ չի ցանկացել

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» զրուցել է թուրք պատմաբան, Թուրքիայի ամենահայտնի համալսարաններից Բողազըջըի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Էդհեմ Էլդեմի հետ, ով ուսումնասիրել է հայերի կողմից 1896թ.-ին իրականացված Օսմանյան բանկի գրավման գործողությունը:

Ըստ թուրք պատմաբանի՝ այդ ամենը շատ ավելի վաղուց սկսված ու մի քանի փուլով զարգացած պատմական շրջան էր:

«1878թ.-ի Բեռլինի վեհաժողովից հետո Օսմանյան կայսրության հայ բնակչության ու արևելյան վիլայեթների (Արևմտյան Հայաստան - tert.am) հետագա ճակատագրի հետ կապված քաղաքական գործընթացներն ու բախումները կարող ենք որակել որպես այդ փուլերից առաջինը: Մի կողմից հայերի հույսերը՝ ունենալ հավասար իրավունքներ, ինքնավարություն ու նույնիսկ անկախություն, մյուս կողմից էլ՝ պետության կողմից աճող հակազդեցությունն ու հարցի լուծման փնտրտուքները», - մեկնաբանում է Էլդեմը:

Երկրորդ փուլում այս ամենը ստացավ ավելի կոշտ ու ուժային դրսևորումներ, ինչպես 1894-ի Սասունի կոտորածները: Այս դեպքում երկու կողմերում էլ խոսեցին թրերը: Պատմաբանի կարծիքով՝ դրանից հետո Թուրքիայում հայկական մի քանի կուսակցությունների հիմնած կոմիտեները տարբեր գավառներում բնակչության շրջանում առավել ազգայնական տրամադրություններ արթնացրին, իսկ սուլթանը միևնույն ժամանակ նախապատվությունը տվեց ռազմական ուժով հարցը լուծելուն:

Ըստ Էլդեմի՝ հայերի՝ որպես թիրախ Օսմանյան բանկի ընտրությունը նույնպես պատահական չէր. մի կողմից այն պետական կառույց էր, մյուս կողմից էլ լայն կապեր ուներ Եվրոպայի հետ, որի ուշադրությունը ջանում էին գրավել իրենց իրավունքների համար պայքարող հայերը:

Պատմաբանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թուրքական աղբյուրները բանկի վրա հարձակումից հետո Ստամբուլում սկսված հակահայկական տրամադրությունների հետևանքով տեղի ունեցած ջարդի ժամանակ մահացած հայերի թվի մասին գրեթե չեն խոսում: Ըստ եվրոպական ու հայկական աղբյուրների՝ այդ թիվը 8.000 է: Մյուս կողմից թուրքական աղբյուրները գրում են այդ օրերին հայերի կողմից սպանված հազարավոր մահմեդականների մասին, իսկ հայերը ներկայացվում են որպես դավաճան ու ապստամբ:

«Թեև սպանված հայերի թվաքանակի վերաբերյալ հստակ տեղեկության հասնելն իսկապես բարդ է, ես, օգտվելով օսմանյան աղբյուրներից, փորձել եմ գլխավորապես ապացուցել, որ դա իրական կոտորած էր և որ թուրքական թեզն անհիմն է», - նշում է թուրք պատմաբանը: Ըստ նրա՝ թիվը նվազագույն հաշվարկով 1000 է:

Մյուս կողմից «Ակօսի» զրուցակիցը շեշտում է, որ որոշ թուրքական աղբյուրներ թեև չեն հերքում կոտորածի փաստը, սակայն ջանում են մեղմել դրա պատասխանատվությունն ու սովորաբար առաջ են բերում Ստամբուլի մահմեդական բնակչության՝ բանկի վրա հարձակման հետևանքով ծնված կատաղությունն ու անկառավարելի ամբոխի վերածված լինելը: Ըստ թուրք պատմաբանի՝ նման դեպքերում հաճախ աղբյուրները դա որակում են որպես պարզապես ցավալի դեպք, ավելին՝ հայերի գլխին եկած բազմաթիվ դժբախտությունները մեկնաբանելիս այս արդարացումն օգտագործվել է բազմիցս, ինչպես նաև շարունակվում է կիրառվել այժմ:

Էլդեմի մյուս կարևոր նկատառումը կապված է սուլթան Աբդուլ Համիդի վերաբերմունքին հարձակմանն ու դրան հետևած կոտորածին:

«1896թ.-ին՝ սուլթանի հետախուզության ամենաազդեցիկ տարիներին, օրը ցերեկով նվազագույնը հազար հոգու դաժան սպանությունը հնարավո՞ր բան է, և եթե այո, ապա ի՞նչ է սա նշանակում: Այն դեպքում, երբ սուլթանի պալատի կողքով ծիտ անգամ չէր կարող թռչել՝ Ստամբուլի սրտում՝ Գալաթայի, Բեշիկթաշի, Ուսքյուդարի, Բեյօղլուի պես շրջաններում այսպիսի բռնությունների դեմ անձայն մնալն ինչպե՞ս կարող ենք ընդունել» - նկատում է պատմաբանը:

Թուրք պատմաբանը համոզված է՝ կոտորածն Աբդուլ Համիդը ոչ թե չի կարողացել կանխել, այլ չի ցանկացել դա անել: