Սպիտակ տունը կարող է կրճատել մշակութային փոխանակության նպատակով տրամադրվող վիզաների քանակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է մշակութային փոխանակության նպատակով տրամադրվող վիզաների քանակը կրճատելու հարցը, հաղորդում է Wall Street Journal պարբերականը։
Պարբերականը գրում է, որ դա վերաբերում է նրանց, որոնք ԱՄՆ են ժամանում ամռանն աշխատելու ծրագրով։ Դա կվերաբերի նաեւ այն օտարերկրացիներին, որոնք ամերիկյան ընտանիքներում դայակների ու դաստիարակների պարտականություն են ստանձնում, ինչպես au pair ծրագրի պարագայում։
Նշվում է, որ մշակութային փոխանակության նպատակով ԱՄՆ ժամանող օտարերկրացիները ստանում են J-1 կարգի վիզաներ, որոնցից ոչ բոլորն աշխատելու անհրաժեշտություն ենթադրում։ Մասնավորապես՝ ուսանողները եւս J-1 վիզաներ են ստանում։ Աղբյուրի խոսքով՝ փոփոխությունները նրանց չեն առնչվի։
Պետքարտուղարությունն ու Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը զերծ են մնացել մեկնաբանություններից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է