Մեքսիկան չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար
Մեքսիկայի արտգործնախարարությունը պատասխանել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած հայտարարությանը, որ Մեքսիկայի իշխանությունները վճարելու են երկու երկրների սահմանին պատի կառուցման համար, գրում է gazeta.ru-ն:
«Ինչպես միշտ ընդգծել է Մեքսիկայի կառավարությունը, մեր երկիրը ոչ մի դեպքում չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանի երկայնքով պատի կամ ֆիզիկական արգելապատնեշի կառուցման համար: Այդ դիրքորոշումը բանակցային ռազմավարության մաս չէ, այլ ինքնիշխանության և արժանապատվության հարց»,- ասված է պաշտոնական պատասխանի տեքստում:
Նախարարությունում նաև նշել են, որ ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքի խնդիրն «ընդհանուր» է, և կոչ արել պայքարել դրա պատճառների դեմ:
ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում հիշեցրել էր պատի կառուցման անհրաժեշտության մասին և ընդգծել, որ Մեքսիկան կվճարի դրա կառուցման համար միջոցների փոխհատուցման միջոցով կամ որևէ այլ ճանապարհով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է