«Գնացեք Եռաբլուր, այ տհասներ, գնացեք․․․ եթե կարող եք․․․»․ Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախը թուրքին հանձնած, հազարավոր զոհեր տված, ՀՀ սահմանները վտանգների մեջ խեղդած, երկիրը միջազգային հարթակներում իզգոյ ու ծիծաղելի դարձրած, տնտեսության հերն անիծած, սովորական սպառման առարկանների գները հիպերբոլիկ մեծացրած, առհասարակ, քաղաքական, մարդկային եւ բարոյական ժանտախտ տարածած, ատելություն եւ թույն արտադրած եւ արտադրող, փողոցից իշխանությունը զավթած, քաղաքական ուժի ներկայացուցիչները արդեն մաքուր լվացված եւ ետպատերազմյա վախերը բռնած, ինչ-որ «գրված» տեքստեր են կարդում, «խելք եւ խրատ» են տալիս խորհրդարանական ընդդիմության անդամներին եւ ես, որ տեսել եւ սեփական մաշկիս վրա եմ զգացել տարիներ շարունակ նրանց իսկ արտադրած թույնը, ատելությունը, ապշում եմ, լավ, էս երկրում, ի վերջո, ամոթը չափ ու սահման ե՞րբ է ունենալու․․․Էս ո՞վ է նստել եւ տիրաժավորել սրանց «խրատական» եւ «վարժապետական» ելույթները․․․
Բայց մյուս կողմից էլ, տո լավ են անում, ինչի էր պետք սրանց հետ գնալ ընտրության, սրանց թողնել, որ կապիտուլյացիայից հետո թպրտային, որ հիմա էլ դժգոհում եմ․․․


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը