Իսրայելը սպառնացել է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսավորումը
Եթե ՄԱԿ-ը զգալիորեն չփոխի իր վարքագիծը, կկորցնի Իսրայելի եւ այլ երկրների ե՛ւ աջակցությունը, ե՛ւ ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ փոխնախարար Ցիպի Պոտովելին, գրում է Times Of Israel-ը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ Իսրայել առաջին այցի ընթացքում կհայտարարվի, որ երկիրը «չի հանդուրժի կազմակերպությունում իր հանդեպ կանխակալ վերաբերմունք»:
«Մենք փորձում ենք իրական փոփոխությունների հասնել Իսրայելի հանդեպ ՄԱԿ-ի վերաբերմունքում: Ժամանակն է այդ հարցը սեղանին դնել եւ լուծել»,- ասել է Խոտովելին: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն նույնպես փոխել է իր դիրքորոշումը. Վաշինգտոնը հստակ հասկացրել է, որ այլեւս չի հանդուրժի Իսրայելի հանդեպ կանխակալ վերաբերմունքը:
Խոտովելին նշել է, որ Գուտերեշի հետ քննարկումը կկենտրոնանա նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության ամրապնդման ուղղությամբ: «Ակնհայտ է, որ մանդատը պետք է փոփոխվի»,- հավելել է իսրայելցի պաշտոնյան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է