Սեուլն անսպասելիորեն արձագանքել է Պհենյանի հրթիռային արձակումներին
Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը սադրանք չի համարում ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակումները։
Սեուլում հայտարարել են, որ նախօրեին տեղի ունեցած երեք հրթիռային արձակումները քիչ ինտենսիվ են եղել, սիկ ԿԺԴՀ-ն կարող է գնալ էլ ավելի վճռական միջոցառումների՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ վարժանքների ֆոնին։
«Ակնհայտ է, որ ներկա իրավիճակը ոչ մի ընդհանուր բան չունի ռազմավարական սադրիչ գործողությունների հետ։ Երեւում է, ԿԺԴՀ-ն փորձում է չխորացնել իրավիճակը։ Նման փոքր ինտենսիվ սադրանքները կարող են մեկնաբանվել որպես ազդակ, որ երկխոսության տրամադրվածությունը կարող է պահպանվել համատեղ վարժանքներից հետո»,-մեջբերել է «Ռենհալ» գործակալության աղբյուրը։
Նշենք, որ օգոստոսի 26-ին Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ուղղությամբ փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռ է արձակել, որոնք թռել են մոտ 250 կմ դեպի հյուսիս-արեւելք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է