ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը մնում է անփոփոխ. ՊՆ
Հուլիսի 15-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ հարցադրումներով.
1. Մայիսի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը 1000-ից չի անցնում, ավելի ուշ՝ հունիսի 22-ին, ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը մնացել է նույնը, ինչպես հայտարարվել էր՝ 1000: Որքա՞ն է նրանց թիվն այս պահի դրությամբ՝ նվազե՞լ է, ավելացե՞լ է, և ո՞ր ուղղությամբ է նվազել կամ ավելացել:
2. Մայիսի 12-ից սկսած ինժեներական, ամրաշինական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ադրբեջանական կողմից և հայկական կողմից:
3. Հուլիսի 15-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Արդյո՞ք ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ կա, ի՞նչ վտանգների մասին է խոսքը: Եվ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք այդ վտանգները, ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելուն ուղղված գործողությունները:
Մեր հարցմանն ի պատասխան՝ օգոստոսի 2-ին պաշտպանական գերատեսչությունից ստացված գրության մեջ ասվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը չի փոխվել:
«Ի պատասխան Ձեր 15.07. 2021թ. գրության՝ հայտնում ենք, որ գրությամբ բարձրացված հարցերն ուսումնասիրվել են համապատասխան ստորաբաժանման կողմից:
Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ տեղեկացնում ենք, որ հարցման առաջին կետում նշված տեղեկատվությունը՝ ադրբեջանցի զինծառայողների թվաքանակի վերաբերյալ, ներկա պահին մնում է անփոփոխ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ զինված ուժերի կողմից սահմանային հատվածներում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքները ենթակա չեն հանրայնացման, իսկ Ադրբեջանի սահմանագոտում իրականացվող ինժեներական աշխատանքները պարբերաբար ճնշվում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և անհրաժեշտության դեպքում համապատասխան արձագանք ստանում»,- նշվում է ՊՆ պատասխան գրության մեջ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը