Իրանի ԱԳՆ-ն անհիմն է որակել ԱՄՆ-ի և Բրիտանիայի մեղադրանքները լցանվի վրա գրոհի մասնակցության մեջ
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի մեղադրանքները ճապոնական Mercer Street լցանավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մասին անհիմն են եւ քաղաքականապես պատճաաբանված: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«ԱԳՆ-ի ներկայացուցիչը խորին ափսոսանք հարուցող է համարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության անհիմն մեղադրանքները Թեհրանի նկատմամբ, որոնք այնուհետեւ կրկնել է ԱՄՆ-ի պետքարտուղար (Էնթոնի Բլինկենը)»,- հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը: Խաթիբզադեն նշել է, որ «մեղադրանքներն առաջադրվում են առանց որեւիցե ապացույցների տրամադրման»: Նրա խոսքով՝ հիշյալ երկրները լռություն են պահպանում, երբ ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում Իրանի առեւտրկան նավերի նկատմամբ Կարմիր ծովում եւ միջազգային ջրերում, բայց միեւնույն ժամանակ բացահայտ քաղաքական կանխակալությամբ անհիմն մեղադրանքներ են առաջադրում Իրանի հասցեին»:
Հուլիսի 29-ին ճապոնական Mercer Street լցանավը հարձակման է ենթակվել Արաբական ծովում: Նավի Zodiac Maritime գործարկու ընկերությունը պատկանում է իսրայելացի ձեռնարկիչ Էլիա Օֆերին: Միջադեպի հետեւանքով զոհվել են անձնակազմի եկու անդամներ՝ Ռումինիայի քաղաքացի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, որոնք ենթադրաբար պատասխանատու են եղել նավի պահապնության համար: Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքատուղարը հայտարարել են, որ Mercer Street լցանավի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը