Իշխանությունն առաջնորդվում է սկզբունքներով, որոնք չեն կարող բերել հուսալիություն և անվտանգություն․ Տիգրան Աբրահամյան
«Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին՝ հղում արվելով գաղտնիության ռեժիմին։ Այս դեպքում սպասել, որ հանրությունը կստանա իր հարցերի պատասխանները կապված այս իշխանության հետ տրամաբանական չէ։ Այս իշխանությունն է հենց պատասխանատու դրա համար։ Պատկերացրեք իրավիճակ, երբ մարդասպանություն է տեղի ունեցել, սակայն գործընթացը կազմակերպվում է հենց նրա ջանքերով։ Այստեղ օբյեկտիվություն որևէ կերպ չի կարող պաշտպանվել։ Իշխանությունը սկսել է մի գործընթաց, որն ուղղված է լինելու ոչ թե իրականության ի հայտ գալու այլ քարոզչական տարբեր թիրախների խոցմանը»,- ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ հետպատերազմական փուլում անվտանգության ուղղությամբ իրականացվող քայլերը անբավարար են եղել։
«Այն կադրային փոխատեղումները, որոնք այսօր իրականացվում են, այդ նշանակվող մարդիկ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ չեն կարող լուծել մեր երկրի առաջ դրված գլխավոր խնդիրները։ Ի վերջո այդ մարդիկ, որոնք այսօր նշանակվում են, վերջին երեք տարիներին այդ ուղղությամբ որոշակի պատասխանատվություն ունեցել են։ Այդ մարդկանց մենք ճանաչում ենք ոչ միայն վերջին տարիներին։ Ցավով եմ արձանագրում, որ առաջնահերթությունները, որոնք կան մեր երկրի համար, առաջնահերթություն չեն գործող իշխանության համար։ Նրանք առաջնորդվում են այնպիսի սկզբունքներով, որոնք մեզ որևէ ձևով չեն կարող բերել հուսալիություն և անվտանգություն»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը