Մարսելում դանակով զինված տղամարդն անցորդների վրա է հարձակվել
Մարսելում դանակով զինված տղամարդն անցորդների վրա է հարձակվել, կան տուժածներ, սակայն առայժմ խոսք չի գնում ահաբեկչության մասին, հայտնում է Provence պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով մոտ 07:00-ին:
Պարբերականի տեղեկություններով՝ Մարսելի կենտրոնում անցորդների վրա դանակով զինված անհայտ տղամարդու հարձակման հետեւանքով առնվազն 3 մարդ է տուժել:
Ոստիկանությունը հարձակվողին ձերբակալել է եւ տեղափոխել հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք, հայտնում է Provence-ը՝ հավելելով, որ այս պահին միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչություն:
Պարբերականը նշում է, որ 35-ամյա հարձակվողը ծնունդով Փարիզից է, նա ոստիկանությանը հայտնի է նախկինում կատարած մի շարք հանցագործություններով, մասնավորապես՝ գողությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է