Շտապ դադարեցնել բանակցությունները. Օրախնդիր է համահայկական խորհրդաժողովի հրավիրումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տեսքով անխուսափելիորեն մոտենում է Արցախյան երրորդ պատերազմի հանգուցալուծումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Օգտվելով բանակցային սեղանի շուրջ Հայաստանի թույլ դիրքերից՝ Ադրբեջանը ձգտում է առավելագույնին՝ արհամարհելով 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, այդ թվում ռազմագերիների անվերապահ վերադարձի պահանջը։
Հատկապես տագնապալի է հնչում վերջիններիս չհիմնավորված դատավարությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար վկայակոչումը, որ «․․․ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում»։ Սա ոչ միայն ադրբեջանաթուրքական տանդեմի, այլև հիմնախնդրում հաշտարար դատավորի պատմուճան հագած ռուսների կողմից Հայաստանի վրա գործադրվող ահռելի ճնշման փաստացի հավաստում է, որին օրվա իշխանություններն անզոր են դիմակայել։
Ճակատագրական սխալներից զերծ մնալու համար պիտի անհապաղ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ ամբողջությամբ, առանց նախապայմանների չեն վերադարձվել ռազմագերիները, ադրբեջանական զորամիավորումները դուրս չեն բերվել Հայաստանի տարածքից, որից հետո նոր հնարավոր կլինի անցնել մնացած խնդիրների քննարկմանը՝ սահմանագծում, սահմանազատում, թե այլ բան։
Միաժամանակ հաշվի առնելով, որ խաղաղության առաջիկա պայմանագրի ստորագրմամբ ոչ միայն հայոց պետականության, այլև ողջ հայության համար է կայացվելու բախտորոշ վճիռ, չի կարելի դրա լուծման իրավունքը վերապահել վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին։
Հարկ է Հայաստանի և Արցախի գործող ու նախկին նախագահների, ՀՀ վարչապետի, հայ եկեղեցու նվիրապետական երկու աթոռների գահակալների, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի, Հայաստանի ու Սփյուռքի հանրային դեմքերի, գործարար շրջանակների, Հայաստանի բարեկամ քաղաքական գործիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում Երևանում հրավիրել համահայկական խորհրդաժողով, լսել վարչապետի հստակ, թափանցիկ զեկուցումը բանակցվող թեմայի մանրամասների մասին՝ ի՞նչ են դրանք տալիս, ո՞րն է մեր հնարավոր զիջումների թույլատրելի սահմանը, քննության առնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, հայոց պետականությունը փրկելու ուղիները, ինչպես նաև վերջնականապես հստակեցնել մեր ռազմավարական կողմնորոշումը՝ Ռուսաստա՞ն թե՞ Արևմուտք։
Խորհրդաժողովի անցկացումը միաժամանակ պահանջում է երկրի ներքաղաքական իրավիճակի հանդարտեցում, քաղաքական դրդապատճառներով իրականացված քրեական հետապնդումների անհապաղ դադարեցում։
Այս օրհասական պահին հայ ժողովրդի միասնականությունը փոշիացնող, մասերի բաժանող յուրաքանչյուր քայլ, ձեռնարկ պիտի խստագույնս դատապարտվի ու բացառվի։ Բոլոր քայլերն ու որոշումները պիտի ձեռնարկվեն ու իրականցվեն այն հստակ գիտակցմամբ, որ մենք զոհաբերելու հայրենիք չունենք»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց