Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Հանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանը Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը Օդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ Կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան Վթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակԿանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանինԹուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. ԴուրանՎթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնքԿառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետըԻսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմիցՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱռաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օրԵրևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողովՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթՄերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարԻնչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնըՈրոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը

Մեզ ասացին մնացել եք անտեր, ձեր նման անտեր․ նույն կարգավիճակում ենք. Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին»

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կրկնակի բարձրացնելու վերաբերյալ նախագիծն այս պատերազմական վիճակում, այսքան հրատապ, արտահերթ նիստով բերելու նախագիծ չէր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Աշխատակիցները 2 տարուց ավել սպասում էին այս բարձրացմանը, մեկ ամիս էլ կսպասեին, որ նախագիծը գար հաջորդ հերթական նիստի օրակարգ: Դուք հրատապ բերել եք նախագիծը, որը մեղմ ասած բարոյական չի Հայաստանում տիրող իրավիճակի առաջ: Թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում է 800 հազար, ո՞ր արժանիքի համար: Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը բարձրանում է 100-ից ավել տոկոսով, իսկ սովորական աշխատողներինը գուցե 30 տոկոսով: Արդյոք վարչական շրջանի ղեկավարը ավելի շատ աշխատանք է անում, քան քաղաքապետարանի սովորական վարչության պետը: Արդյո՞ք արդար է օրուգիշեր քրտնաջան աշխատող վարչության պետի ու վարչական շրջանի ղեկավարի դեպքում: Նորից կրկնեմ՝ ինչո՞ւ այսքան հրատապ, արտահերթ նիստով, ի՞նչ է տալու սա Երեւանի քաղաքացուն»,-ասաց նա:

Ի պատասխան նախագիծը ներկայացնող Լեւոն Հովհաննիսյանն ասաց. «հերթական նիստերի ժամանակ օրակարգում լինում է առնվազն 10 հարց, եւ կարծում եմ, որ նման նախագիծ, որը ենթադրում է աշխատավարձերի բարձրացում, կամ ֆոնդի վերաբաշխում, պարտադիր պետք է առանձին նիստով քննարկվի, որպեսզի ունենանք բավական ժամանակ բոլոր հարցերին պատասխանելու համար»: Նա նկատեց, որ ավագանու անդամների աշխատավարձերը չեն ավելանում, ավելանում են միայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը:

«Դեռեւս 2019 թվականին «Լույս» դաշինքը, չգիտեմ, թե ինչ կարգավիճակ ունի այն այսօր, առաջարկեց, որպեսզի բոլոր աշխատավարձերը բարձրանան 30 տոկոսով: Նույն ձեր գործընկերներն առաջարկում էին, որ պարգեւատրման ֆոնդը տեղափոխվի աշխատավարձ եւ տեղի ունենա բարձրացում»,-ասաց Լեւոն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ որքան հիշում է «Լույս» խմբակցությունը եւս ժամանակին կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, որտեղ նախատեսվել է պարգեւատրման ֆոնդ:

Ի պատասխան Անի Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ «Լույս» խմբակցությունը երբեք կողմ չի քվեարկել բյուջեի նախագծին, ապա հավելեց. «Մեր խմբակցության ֆորմատը նույնն է, ինչ որ ձերը՝ «Իմ քայլը» դաշինք գոյություն չունի: Մենք չենք տարբերվում: Ինչպես մի անգամ այստեղ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ասաց՝ մնացել եք անտեր, ձեր նման անտեր... նույն կարգավիճակում ենք: «Լույս» խմբակցության առաջարկածով բոլորի աշխատավարձը հավասարաչափ պետք է բարձրանար՝ 30 տոկոսով: Ես նախագծին կողմ եմ քվեարկելու, այո, մաքրուհիների, սովորական աշխատողների աշխատավարձները բարձրանալու համար, այլ ոչ թե իշխող խմբակցության գրպանն ուռի»: