Ֆրանսիայում գինու արտադրությունը նվազել է մինչեւ պատմական ցածր մակարդակ
Ֆրանսիայում գինու արտադրությունը կրճատվել է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ՝ 2016 թվականի համեմատությամբ նվազելով 17 տոկոսով, հայտնում է The Local-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղնախարարության նախնական կանխատեսումները:
2017-ի ցուրտ գարունն է դարձել ֆրանսիական գինու արտադրության մինչեւ 37,6 մլն հեկտալիտր նվազման պատճառը, որը 16 տոկոսով ցածր է վերջին 5 տարվա միջին ցուցանիշից:
Գյուղնախարարությունից հայտնել են, որ ալկոհոլային այս խմիչքի արտադրման ծավալները ֆրանսիացի գինեգործների համար ավանդական օգոստոսից մինչեւ հոկտեմբեր ժամանակահատվածում կիջնեն 1991 թվականի մակարդակից, երբ երկում դարձյալ ուժեղ ցրտեր էին եղել:
Ցուրտ եւ անձրեւային եղանակը բացասաբար է ազդել Բորդոյի, Շարանտի, Լանգեդոկի եւ Էլզասի խաղողի բերքի վրա:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին