Եթե մի պաշտոնավոր ծնողին խոսք է տալիս, որ Տրդատին պատասխանատվության կկանգնեցնի, բայց հիմա տանում է պատգամավոր, էլ ի՞նչ ասեմ. Ծեծված փոխգնդապետի եղբոր արձագանքը
Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմել և ստորագրել է ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատառուների շարքում է նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:
2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետևանքով կոմայի մեջ գտնվող ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբորը` Կարեն Մխիթարյանին, զայրացրել է իշխանությունների այս վերաբերմունքը:
«Դե արդեն պարզ էր, էլի, իրենց պոլիտիկան, էլ ի՞նչ ասեմ: Սա է մեր ղեկավարությունը. եթե ղեկավարությունն էս է, երկրի հալն էլ էս պետք է լինի, պարզ է: Եթե մի պաշտոնավոր, այսինքն՝ Նիկոլիկը (ինձ համար՝ արդեն Նիկոլիկ է, վարչապետ չէ), ծնողին խոսք է տալիս, որ Տրդատին պատասխանատվության կկանգնեցնի, բայց հիմա տանում է պատգամավոր, էլ ի՞նչ ասեմ այդ մարդուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Կարեն Մխիթարյանը ցավով նշեց, որ եղբոր առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը. «Փոփոխություն չկա, դատավարությունն էլ՝ մարդիկ ուզում են բոլորին պատասխանատվությունից ազատած լինեն»:
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը շուրջ երկու տարի է՝ կոմայից դուրս չի եկել:
Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն, սակայն, հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
2020 թվականի հուլիսին Տրդատ Սարգսյանը նշանակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ