Այս ամենից հետո սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը ձեռառնոցի է.Սոս Հակոբյանը՝ Փաշինյանի շնորհավորանքին արձագանքելու մասին
Քաղաքական ճգնաժամն ընտրություններով հաղթահարված համարել չի կարելի, քանի որ ճգնաժամի առաջացման պատճառները լուծված չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
«Ճգնաժամը պայմանավորված է Արցախի Հանրապետության մեծ մասի կորստով, Արցախի կարգավիճակի հարցում և բանակցային գործընթացում որոշակիության բացակայությամբ՝ Հայաստանի դիրքորոշման մասով, և վերջերս նաև Հայաստանի տարածքային ամբողջականության խնդրով: Դրանք են անորոշության և ներքին քաղաքական ճգնաժամի աղբյուրները, որոնք չեն կարող լուծվել ընտրությունների միջոցով»,- նշեց նա:
Սոս Հակոբյանի խոսքով՝ ատելության խոսքի հիմնական աղբյուրը մշտապես հենց իշխանությունն է եղել՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:
«Այդ մշակույթը ներմուծողն ու տարածողը այդ նույն մարդն է: Եթե նա զսպի իր խոսույթը և այլ մակարդակով հանդես գա, որը քիչ հավանական է՝ հաշվի առնելով հետագիծը, ապա առհասարակ հանրապետությունում քաղաքական մշակույթը այդքան ցածր մակարդակի վրա չի լինի»,- ասաց Սոս Հակոբյանը:
«Հայրենիք» կուսակցության խոսնակն ընդգծեց, որ խորհրդարանական գործունեության ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքը քննդատելու է բոլոր այն նախագծերը, որոնք հստակ խնդիր են առաջացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։
«Իսկ եթե ինչ-որ հրաշքով լինի որևէ նախագիծ կամ նախաձեռնություն, որը օգուտ է բերելու Հայաստանին, բնական է՝ մենք չենք փորձելու մենակ քարկոծել զուտ այն բանի համար, որ դա մեր հակառակորդների բերածն է: Իսկ ինչ վերաբերում է արտերկրում միջխորհրդարանական գործունեությանը, այդ ժամանակ միակ խնդիրը լինելու է Հայաստանի Հանրապետության շահը առաջ տանելը, այլ ոչ թե ներքաղաքական խնդիրների քննարկումը: Սա մեր մոտեցումն է, որը, կարծում եմ, շատ ավելի գործնական է, քան ձեռք սեղմել-չսեղմելու մասին խոսելը»,- նշեց Հակոբյանը:
Հարցին, թե կպատասխանի ընդդիմադիր դաշինքը Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքին, Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ։ Այս ամենից հետո ինչ-որ սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը նման է ձեռառնոցու»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց