«Մենք կգանք Հռոմ». ԻՊ-ը սպառնացել է Հռոմի պապին (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր քարոզչական տեսանյութ է հրապարակել, որում ահաբեկիչները ոտքերով հարվածում են Հիսուսի արձանին, պատռում Հռոմի պապի լուսանկարները և խոստանում հայտնվել Հռոմում, գրում է The Daily Mail-ը:
Ֆիլիպիններում նկարահանված տեսանյութում զինյալները խոսում են քրիստոնեության և իսլամի մասին: Ամերիկյան առոգանությամբ տեսանյութը ներկայացնող անձը գովաբանում է «Մուհամեդի ճշմարիտ զինվորներին», որոնք պայքարել են Արևելյան Ասիայում տարածքներ գրավելու համար: Այդ ընթացքում ԻՊ-ի անդամներն ավերում են եկեղեցին:
Նրանցից մեկը նայում է տեսախցիկին և անգլերեն ասում. «Հիշեք սա, գյավուրներ, մենք կլինենք Հռոմում, մենք կլինենք Հռոմում, ինշալլահ»:
Տեսանյութում զինյալները պոկում և ավերում են եկեղեցու զարդարանքները, Հիսուսի և Մարիամ աստվածածնի արձանները: Տեսանյութի վերջում եկեղեցին երևում է կրակի մեջ, գրում է կայքը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին