Պատերազմից պոկված մանկություն․ 12-ամյա արցախցի աղջնակը Վարդենիկում ստիպված կով է կթում, տուն պահում
12-ամյա Ազատուհու օրը սկսում է ժամը 6-ից։ Արթնանում է, կովերը կթում, դաշտ ճանապարհում, կաթից պանիր և մածուն պատրաստում ու անցնում տան մյուս գործերին։ Ընտանիքի հետ պատերազմի օրերին Արցախի Շահումյանի շրջանից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ է տեղափոխվել, գրում է mediahub.am-ը։
Ազատուհու մեծ քույրն ամուսնացած է։ Ազատուհին մոր, քրոջ և 3 եղբայրների հետ ժամանակավորապես ապրում են տատիկի կիսախարխուլ տանը, իսկ տատիկը տեղափոխվել է Ռուսաստան՝ որդու մոտ ապրելու։
Ազատուհու մայրը՝ Աննան, հաճախ է Ստեփանակերտ գնում․ 18-ամյա որդին առողջական խնդիրներ ունի։
Տանը նեղվածք է, բոլորը հյուրասենյակում են քնում։ Մյուս սենյակներն օգտագործել հնարավոր չէ՝ անձրևաջրերը տանիքից լցվում են ներս։
Հարևանները հիացմունքով են խոսում երեխաների մասին․ ասում են՝ չնայած վերջին շաբաթներին մայրը նրանց հետ չէ, առանց տրտնջալու տան բոլոր գործերը միմյանց օգնելով, համերաշխ անում են։
Երեխաները կարոտում են Շահումյանում թողած իրենց տունը, դպրոցն ու ընկերներին։ Ազատուհին անգամ բանաստեղծություն է գրել՝ նվիրված հարազատ գյուղին։
Ազատուհին երազանքների հարցում էլ է մեծին վայել իրատես, վստահ է՝ իրենց ուժերով ամեն ինչ կամաց-կամաց կստեղծեն, միայն թե սեփական տանիք ունենան։
Հ. Գ. Ռեպորտաժը պատրաստվել է երեխաների մայրիկի թույլտվությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը