Գերմանիան փակված է համարում Լեհաստանին ռազմական փոխհատուցում տրամադրելու հարցը
Գերմանիայի կառավարությունը փակված է համարում Երկրորդ համաշխարհաին պատերազմի ընթացքում Լեհաստանին պատճառած վնասների փոխհատուցման հարցը։ Այս մասին հայտարարել են Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում։
Մամուլի ծառայությունում նշել են, որ տվյալ հարցի շուրջ Բեռլինի դիրքորոշումն անփոփոխ է։ «Դուք այդ մասին կարող եք կարդալ օգոստոսի 2-ին կառավարական ճեպազրույցի արձանագրությունում, երբ այդ թեման վերջին անգամ արծարծվել է»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ դա Գերմանիայի իշխանությունների «հիմնարար» դիրքորորշումն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ճեպազրույցի ժամանակ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը հայտարարել է, որ նախարարների կաբինետը Լեհաստանից ռազմական փոխհատուցումների մասին ոչ մի հարցում չի ստացել։ Նա ընդգծել է, որ Բեռլինն, անկասկած, պատասխանատվություն է կրում Երկրորդ համաշխարհային պատերազմի համար բարոյական, քաղաքական ու ֆինանսական տեսանկյունից, սակայն «Վարշավային գերմանական փոխհատուցումների հարցն անցյալում քաղաքական եւ իրավաբանական մակարդակով վերջնականապես կարգավորվել է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է