Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձի փեսային օրերս պաշտոն են տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը Գորիսի համայնքապետի դեմ ցուցմունք է տվել, ապա այդ լուրերը սկսեցին հերքել։ Եվ քանի որ Ավետյանը փաստաբան չուներ, դժվար էր դրանք ճշտելը։
Այսօր մենք նոր տեղեկություններ ենք ստացել, որոնք լույս են սփռում կատարվածի վրա։ Պարզվում է, որ Լուսինե Ավետյանի փեսան` Դավիթ Ներսիսյանը, ուժային կառույցում է աշխատում, եւ, ըստ հավաստի լուրերի, հենց նրա միջոցով են կարողացել համոզել Ավետյանին՝ ցուցմունք տալ։ Մենք չգիտենք, թե ինչ բովանդակության ցուցմունք է տվել Ավետյանը, սակայն փաստ է, որ այդ ցուցմունքից հետո Առուշ Առուշանյանին կալանավորեցին, իսկ նրա փեսան, որպես «պարգեւատրում», դրանից մի քանի օր առաջ դատախազությունում պաշտոն է ստացել։
Գլխավոր դատախազությունից Դավիթ Ներսիսյանի նշանակվելու վերաբերյալ տեղեկությունը հաստատեցին․ «Նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում՝ հուլիսի 2-ին»։ Ներսիսյանը նախկինում աշխատել է ԱԱԾ-ում, սովորական ծառայող է եղել:
Նշենք նաեւ, որ օրեր առաջ Առուշանյանի փաստաբաններից Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր պաշտպանյալի դեմ տրված ցուցմունքին, նշել էր․ «Կալանավորված, տարեց կին է եղել, Քարահունջի ղեկավարի մասին է խոսքը։ Նա սկզբից հերքել է, որ Առուշանյանը որեւէ բան է ասել, օրեր անց հարցաքննել են, մի ցուցմունքով ասել է՝ այո, Առուշանյանն ասել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկեն»։
Դրանից հետո ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա. Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց