Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը, եթե ստանա ԱՄՆ աջակցությունը. Էրդողան
Թուրքիան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը՝ պայմանով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ժամանակ, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Աֆղանստանում եւ տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում, Թուրքիան կանգնած է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողքին: ԱՄՆ-ն այժմ որոշել է իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից, եւ նրանք ցանկանում են, որ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել: Մենք դրան դրական ենք վերաբերվում, եւ ԱՄՆ-ի համար ունենք մի քանի պայմաններ ինչպես դիվանագիտական հարաբերություններում, այնպես էլ լոգիստիկ հարցերում», - շեշտել է նա TRT հեռուստաալիքի եթերում: «Եթե մենք ստանանք մեզ անհրաժեշտ աջակցությունը, կմտածենք Քաբուլի օդանավակայանի ղեկավարումը ստանձնելու մասին»:
Էրդողանը հայտարարել է նաեւ «Թալիբան» արմատական շարժման հետ Աֆղանստանում իրավիճակը քննարկելու իր մտադրության մասին:
Աֆղանստանում ԱՄՆ ԶՈւ գործողության ավարտի եւ զորքերը դուրս բերելու ծրագրերի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո իրավիճակը երկրում կտրուկ սրվել է: Ինչպես հաղորդվել է հուլիսի 13-ին Պենտագոնում, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտվել է ավելի քան 95 տոկոսով: Դրան զուգահեռ, «Թալիբան» շարժմանը, ըստ նրա ներկայացուցիչների, հաջողվել է վերահսկողություն հաստատել հանրապետության տարածքի 85 տոկոսի վրա՝ ներառյալ հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով գտնվող շրջանները:
Մինչդեռ հուլիսի 13-ին աֆղանական 1TV հեռուստաալիքը հրապարակել է թալիբների հայտարարությունը, որում ասվում է, որ պատրաստ են հարձակվել թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանում: «Թալիբան»-ը կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջեւ»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը