ՍԴ-ն իր որոշմամբ համաձայնեց, որ իրավական դիկտատուրայի համար կարելի է մուրճը փշրել ինչ-որ մեկի գլխին. Սոս Հակոբյան
ՍԴ-ն ոչ թե մերժեց ընդդիմության դիմումը և խափանեց նրա սպասելիքները, այլ խափանեց ՀՀ-ում ժողովրդավարության պաշտպանությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունները անվավեր չճանաչելու որոշմանը։
Նրա դիտարկմամբ՝ եթե անգամ ՍԴ-ն բավարարեր ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը, դրանով չէր լուծի քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հարց, քանի որ դրանից երկուսի դեպքում կլինեին նոր ընտրություններ, կամ երկրորդ փուլի անցկացում, իսկ եթե, օրինակ, ԸՕ որոշակի դրույթներ հակասահմանադրական ճանաչվեին, ապա, հնարավոր է, իրականացվեր մանդատների բաշխում:
«Անգամ մանդատների վերաբաշխման տարբերակը եթե նայենք, հավանաբար, կլիներ այնպես, որ ընդդիմությունն ունենար ավելի ուժեղ լծակներ, ասենք իշխանությունը չէր ունենա 3/5-րդ, որը հարկավոր է սահմանադրական օրենքներ ընդունելու համար:
ԸԱյսինքն ընդդիմությունը ՍԴ-ի «հույսին չէր»՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար։ Ընդդիմությունը, անկախ ՍԴ որոշումից, գծում է իր գործունեության նոր պլաններ: Բայց ՍԴ-ն կարող էր սահմանել՝ ՀՀ-ում ընտրությունների ժամանակ ինչ է կարելի, ինչ՝ ոչ»,-ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ սպասում էին, որ ՍԴ-ն, ազատ ընտրությունների անցկացման սկզբունքից ելնելով, կասեր, որ ՀՀ-ում չի կարելի սպառնալիքներով, հայհոյախոսություններով լցված ընտրություններ անցկացնել. «Անընդունելի է սպառնալիքներ հնչեցնել քաղաքական ուժերին, մասնավոր ընկերությունների աշխատակիցներին, ուղղակի քաղաքացիներին՝ խոստանալով ամենաթեթեւը կադրային ջարդ, իսկ ամենածանրը՝ կապույտ մուրճի փշրումը որոշ մարդկանց գլխին: Այսինքն ավտագույնն այն էր, որ ՍԴ-ն ասաց, որ Հայաստանում այս պայմաններում կարելի է ընտրություններ անցկացնել: Վաղը գուցե հնարավոր լինի ՀՀ-ում մինչեւ տեղամաս հասնելը ծեծել մարդկանց, ասել՝ ինչ պետք է անել, հետո տեսնել, որ տեղամասում ամեն ինչ նորմալ է անցել, եւ ասել՝ ունենք ընտրությունների արդյունքները»,-ասաց Սոս Հակոբյանը:
Նա նկատեց, որ իրեն ապշեցրել է դատախազության մոտեցումը, որն ասաց, որ եթե դա իրավական դիկտատուրայի համար է, ապա կարող ես դու մուրճը փշրել ինչ-որ մեկի գլխին. «Ամենաահավորը, որ իրավական մարմնի այդ անգրագետ ու հակաիրավական դիրքորոշման հետ այս որոշմամբ համաձայնեց ՍԴ-ն»:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս