Զաքիր Հասանովը հայտարարել է, թե Հայաստանն է պատասխանատվություն կրում սահմանի լարվածության համար
Factor.am-ը տեղեկացնում է․
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր կենտրոնական հրամանատարական կետում անցկացրած ծառայողական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն է պատասխանատվություն կրում սահմանին լարվածության սրման համար։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության փոխնախարարները, տարբեր զորքերի հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, ծառայությունների պետերը։
Խորհրդակցությանը տեսակապով միացել են նաև Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարներ, այլ պաշտոնատար անձինք։ Հետաքրքիր է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասնակցության մասին ոչինչ չի ասվում։ Հիշեցնենք՝ այս տարվա հունվարին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Նաջմեդդին Սադիկովն այլևս գլխավոր շտաբի պետի պաշտոնը չի զբաղեցնում։ Պարզ չէ, սակայն, թե ով է նրան փոխարինում։
Զաքիր Հասանովը խորհրդակցության ժամանակ հիշեցրել է Ադրբեջանի նախագահի խոսքերը, որ պատերազմը մնացել է անցյալում, սակայն, չնայած դրան, պետք է ամեն պահի պատրաստ լինել պատերազմի։ Նա հանձնարարականներ է տվել՝ բարձրացնել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զգոնությունը, ընդլայնել ստորաբաժանումների նյութատեխնիկական հնարավորությունները։
Վերլուծելով Արցախի գրավյալ տարածքներում և հայ-ադրբեջնական պետական սահմանին տիրող իրավիճակը՝ Հասնաովն ասել է, թե Հայաստանը պատասխանատվություն է կրում լարվածության սրման համար։ Նա հանձնարարել է հրամանատարական կազմին՝ կանխել և ճնշել, իբր, Հայաստանի Զինված ուժերի սադրանքները։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը