Սպանված նախագահի տիկինը վերադառնում է Հայիթի
Հայիթիի սպանված նախագահ Մարտինա Մոիզը, որը վիրավորվել էր հուլիսի 7-ին նրանց մասնավոր տանը հարձակման հետեւանքով, վերադարձել է հանրապետություն շաբաթ Մայամիի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, հաղորդում է Associated Press-ը:
Առաջին տիկնոջ ժամանման մասին նախապես չէր հայտարարվել, Մարտին Մոիզը դուրս է եկել ինքնաթիռից սեւ զգեստով, սեւ զրահաբաճկոնով, սեւ դիմակով եւ վիրակապած ձեռքով: Նրան ողջունել է ժամանակավոր վարչապետ Կլոդ Ժոզեֆն ու այլ պաշտոնական անձինք:
Ավելի վաղ այս շաբաթ նա թվիթերյան գրառում է կատարել Մայամիի հիվանդանոցից, որ չի կարող հավատալ ամուսնու՝ Ժովենել Մոիզի մահվանը, որը հեռացել է «առանց խոսքերի»:
«Այդ ցավը երբեք չի անցնի»,-գրել է Մոիզը:
Ուրբաթ կառավարության պաշտոնյաները հայտարարել են, որ Ժովենել Մոիզի հուղարկավորությունը կկայանա հուլիսի 23-ին. կինը կմասնակցի արարողությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...