Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետ Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել ՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունը Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան Թրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնից Իրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներից Ուկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասին Իրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասին Ուկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանին Տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցը ՀՀ Կառավարության կազմը

Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրելՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունըԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԹրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնիցԻրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներիցՈւկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասինԻրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասինՈւկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանինՏեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցըՀՀ Կառավարության կազմըԵրևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. ՓեզեշքիանՌուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակելԴավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԻնչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանԿասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետո

Սերժ Սարգսյանին ոգեւորել է Թուրքմենստանի նախագահի հայտարարությունը

«Մենք բավարարված են Թուրքմենստանի նախագահի այցի արդյունքներով», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում։

«Այցի ընթացքում մի շարք ուղղություններով մեր երկկողմ համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, ընդունվել է երկու երկրների ղեկավարների Համատեղ հայտարարությունը: Պարոն նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին: Ցավոք, գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաև մեր առևտրաշրջանառության վրա: Այս համատեքստում մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները: Հուսով ենք, որ այսօրվա պայմանավորվածությունների իրագործումը հնարավորություն կտա շտկել իրավիճակը», - ասել է նախագահը:

Սարգսյանը նշել է, որ կողմերը միակարծիք ենք այն հարցում, որ տնտեսական համագործակցությունը պետք է հարստացվի համատեղ նախագծերով, կոոպերացիաներով՝ նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հատուկ շեշտադրմամբ:

«Կարծում ենք, որ գործող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը արդյունավետորեն առաջ կմղի երկկողմ առևտրային կապերի ամբողջ համալիրը, կօժանդակի դրանց հետագա բազմազանեցմանը և նոր, հետաքրքիր ծրագրերի մեկնարկին: Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այս առումով մենք պատրաստ ենք տրամադրել մեր թուրքմենական բարեկամներին Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ անդրադարձել են նաև համագործակցության ավանդական ուղղություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում:

«Պայմանավորվեցինք հետագայում ևս զարգացնել արդյունավետ փոխգործակցություն այս ոլորտում: Որոշակի հեռանկարներ են բացահայտվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Հուսով ենք, որ թուրքմեն գործընկերները կմասնակցեն Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր, որոնց ետևում կանգնած են ժամանակակից արտադրությունը և նոր աշխատատեղերը, ընդհանուր առմամբ՝ ազգային տնտեսությունների զարգացումը: Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգևորում է, և մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ», - ասել է նախագահը:

Սերժ Սարգսյաը նշել է, որ ինչպես և նախկինում, կզարգացնեն փոխգործակցությունը կրթության ոլորտում, կիրականացնեն ուսանողական և մանկավարժական փոխանակումների ծրագրեր, ինչը, անշուշտ, նպաստում է երկու երկրների միջև համագործակցության հարստացմանը:

«Իհարկե, բանակցությունների ընթացքում պատշաճ ուշադրության է արժանացել արտաքին քաղաքականության թեման: Հայաստանը և Թուրքմենստանը հաջող կերպով համագործակցում են միջազգային հարթակներում, իսկապես մոտ կամ համընկնող դիրքորոշումներ ունեն միջազգային կարևորագույն հիմնախնդիրներում: Այս համատեքստում մենք համաձայնեցինք խորացնել համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերում: Բանակցությունների ընթացքում իմ կողմից մեկ անգամ ևս վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի և դրա սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը», - ասել է նախագահը՝ եզրափակելով. - «Համոզված եմ, որ այսօր ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն Հայաստանի և Թուրքմենստանի միջև իրապես բարեկամական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը»։

azatutyun.am