ԱՄՆ-ում վիճակախաղով $758,7 մլն շահած հիվանդանոցի աշխատակցուհին անմիջապես զանգահարել է տնօրենին ու ասել, որ այլևս չի գալու
Ամերիկյան Powerball վիճակախաղի հաղթող է դարձել Մասաչուսեթս նահանգի հիվանդանոցներից մեկի 53-ամյա աշխատակցուհի Մևիս Վոնզիկը, որը շահել է 758,7 մլն դոլար ջեքփոթը, գրում է money.cnn.com-ը։
Կինը խոստովանել է, որ վիճախակաղով հաղթելը միշտ երազանք է համարել։ Նա նաև պատմել է, որ արդեն զանգահարել է աշխատավայր ու հայտնել, որ իրեն կարող են այլևս չսպասել։
Հաղորդվում է, որ Վոնզիկի շահումն ամենամեծն է ԱՄՆ-ում, որ երբևէ շահել է մի մարդ։
Powerball վիճակախաղով հաղթած ցանկացած մարդ կարող է ընտրություն կատարել 29 տարվա ընթացքում ամենամյա վճարումների կամ գումարը միանգամից վերցնելու միջև։ Վոնզիկն ընտրել է երկրորդ տարբերակը։ Ի դեպ, հարկերը հաշվի առնելով՝ կնոջ մաքուր շահումը կազմել է $443,3 մլն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է