Անտոնիո Բանդերասը կմիանա «Ինդիանա Ջոնս» ֆիլմաշարի հինգերորդ մասի դերասանական կազմին
Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը միացել է «Ինդիանա Ջոնս» ֆիլմաշարի հինգերորդ մասի նկարահանումներին, հայտնում է Deadline-ը։
Առայժմ չի հաղորդվում, թե ինչ դերով հանդես կգա 60-ամյա Բանդերասը։ Գաղտնի են պահվում նաեւ սյուժեի մանրամասները։
Բանդերասն առաջին հերթին հայտնի է Պեդրո Ալմոդովարի եւ Ռոբերտ Ռոդրիգեսի ժապավեններում կատարած դերերով։ Արտիստը նկարահանվել է նրանց հեղինակած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Լրտեսների երեխաները», «Կանայք՝ նյարդային պոռթկման եզրին», «Հուսալքվածը»։
Հայտնի է, որ անվախ հնագետի մասին պատմող հինգերորդ մասի նկարահանումները մեկնարկել են 2021թ․-ի հունիսին։ Մի քանի շաբաթ անց գլխավոր դերակատար Հարիսոն Ֆորդը վնասվածք է ստացել, սակայն ժապավենի արտադրությունը չեն դադարեցրել։
Բացի Ֆորդից եւ Բանդերասից՝ ֆիլմում նկարահանվում են նաեւ կանադացի դերասան Մադս Միքելսենը եւ բրիտանական «Ֆլիբեգ» սերիալի աստղ Ֆիբի Ուոլեր-Բրիջը։ Ժապավենի ռեժիսորը Ջեյմս Մենգոլդն է, որն աշխատել է «Լոգան» եւ «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» ֆիլմերի վրա։ Նախատեսվում է «Ինդիանա Ջոնսը» վարձույթ հանձնել 2022թ․-ի հուլիսի 29-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...