Գերմանիայի ԱԳ նախարարը Էրդողանին առաջարկել է ինքնակամ դադարեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է հանդես գալ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ, քանի որ ստեղծված իրավիճակում քիչ հավանական է, որ դրանք դրական արդյունքի կհանգեցնեն:
«Թուրքիան, որը սահմանափակում է խոսքի ազատությունը, բանտ է նետում անմեղ մարդկանց և ճնշում է ընդդիմությանը, չի կարող Եվրամիության մաս դառնալ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ գերմանացի նախարարն ասել է Bild-ին տված հարցազրույցում:
«Դա գիտի նաև Թուրքիայի նախագահը: Կարծում եմ՝ նա ինքն էլ դա չի ուզում և լուրջ չի ընդունում անդամակցության մասին բանակցությունները», - հավելել է Գաբրիելը:
Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ է և գոյություն կունենա նաև Էրդողանից հետո: «Մենք խնդիր չունենք Թուրքիայի հետ, թուրքերի հետ, մենք խնդիրներ ունենք ներկայիս կառավարության հետ», - ասել է գերմանացի գործիչը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է