Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակի. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ երկխոսությունը կշարունակի, սակայն դաշնակիցների պաշտպանության իր պարտավորությունների ամբողջական պահպանմամբ: Այս մասին օգոստոսի 24-ին Ռիմինիում ելույթ ունենալիս հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք կշարունակենք Ռուսաստանի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը, սակայն ոչ մեկը չպետք է կասկածի իր դաշնակիցներին պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությանը եւ վճռականությանը: Մեր ամբողջ պաշտպանությունը բացառապես պաշտպանական բնույթ ունի, առանձնանում է համաչափ մոտեցմամբ եւ թափանցիկությամբ»,- ասել է նա:
Ըստ Ստոլտենբերգի՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ամենամեծ եւ կարեւոր հարեւանն է: «Եվ դաշինքը բախում չի փնտրում: Սառը պատերազմի ավարտից հետո մենք աշխատել ենք հարաբերությունների ամրապնդման վրա, սակայն Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը խախտում է եվրոպական անվտանգությունը»,- պնդել է Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ ինքը մշտապես հավատացել է ՌԴ հետ կառուցողական երկխոսությանը հանուն խաղաղ գոյակցության՝ «միջազգային հանրության նորմերի եւ կանոնների համաձայն»: «Առանցքային է համարվում թափանցիկությունը եւ կանխատեսելիությունը՝ հատկապես, երբ լարվածությունն աճում է: Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի սխալներ թույլ չտանք եւ մտնենք իրադարձությունների զարգացման գալարի մեջ, որոնք վերահսկողությունից դուրս են գալիս»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է