Գերմանացի պաշտոնյան առաջարկել է սառեցնել Էրդողանի ընտանիքի անդամների արտասահմանյան բանկային հաշիվները
Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակներից մեկն առաջարկել է սառեցնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամների արտասահմանյան բանկային հաշիվները, այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Ըստ գերմանացի պաշտոնյայի` հարկավոր է պատժամիջոցներ կիրառել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արժեքները ոտնահարող Թուրքիայի դեմ, բացի այդ՝ նա խորհուրդ է տվել եվրոպացիներին չհանգստանալ Թուրքիայի հանգստի գոտիներում:
«Եթե եվրոպացիները հանգստի նպատակով չմեկնեն Թուրքիա, ապա այդ երկիրը եկամուտների հետ կապված լուրջ խնդիրներ կունենա: Այն, որ հիմա ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարված են, դրա պատասխանատուն ոչ թե ԵՄ-ն է, այլ հենց Էրդողանը», - ասել է խոսնակը՝ հավելելով, որ Թուրքիան թիկունք է դարձրել Արևմուտքին:
Նշենք, որ օրեր առաջ մեծ հակազդեցության էր արժանացել Էրդողանի՝ Գերմանիայի թուրքերին ուղղված կոչը, որով նախագահը պահանջել էր գերմանաբնակ թուրքերից «Թուրքիայի դեմ թշնամություն անող» որոշ կուսակցությունների խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն չտալ:
Ներկայում Թուրքիայում կալանքի տակ է գտնվում Գերմանիայի 11 քաղաքացի: Կալանքի տակ գտնվողների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով