Սա Սյունիքը գլխատելու ծրագիր է. փաստաբանը՝ Գորիսի համայնքապետին ազատությունից զրկելու միջնորդության մասին
Սա իշխանությունների կողմից շարունակվող քաղաքական հետապնդման մի մաս է, այստեղ իրավական գործընթացի մասին խոսելն ավելորդ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով՝ Դատախազության ԿԸՀ ներկայացրած միջնորդությանը՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու նպատակով։
«Այս ամենն ինձ մոտ ժպիտ է առաջացնում։ Քաղաքական հետապնդումն էլ ինչպե՞ս է լինում։ Նախ՝ Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը, մյուս համայնքների ղեկավարները, հիմա էլ Առուշ Առուշանյանը. սա ուղղակի Սյունիքը գլխատելու ծրագիր է, որի մի մաս է կազմում նաեւ Առուշ Առուշանյանը։ Այս գործընթացին իրավական գնահատական տալը, ուղղակի միամտություն կլինի»,– ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այժմ սպասում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։
«Գաղտնիք չէ, թե ԿԸՀ–ն ինչ որոշում է կայացնելու, վստահ ենք, որ զրկելու են անձեռնմխելիությունից եւ թույլ տան, որ քրեական հետապնդման մարմինը կալանավորման միջնորդություն ներկայացնի։ Հիմա սպասողական վիճակում ենք, մարտական ենք տրամադրված»,– նշեց փաստաբանը։
Թե ինչ գործի շրջանակում են Առուշ Առուշանյանին ցանկանում անձեռնմխելիությունից զրկել եւ կալանավորել, փաստաբանն ասաց, որ հստակ տեղեկություն չունի, միայն ենթադրում է, որ այն կապված է Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի առնչությամբ գործի հետ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...